Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաև ապօրինի գործողությունների դեմ պայքարի և մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։
Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարևորությունը նշելով, որ մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։
Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է կոմիտեի տեսլականի ամրապնդումը՝ որպես արհեստավարժ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ կառույց՝ այդ առումով կարևորելով նաև հայ-ամերիկյան փոխգործակցության ու փոխօգնության շարունակականությունը մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում։
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |