Արմինֆո. Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025 թ․ փետրվարի 1-ից։
Նշենք , որ ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2024 տվյալների համաձայն, ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալում անհուսալի վարկերին բաժին է ընկնում 37% (ավելի քան 140 մլրդ դրամ): Անհուսալի վարկերի գերակշռող ծավալը կուտակվել է սպառողական վարկերում ՝ տարվա ընթացքում աճելով 23%-ով։
![]() | 4.88 | 0.06 |
![]() | 383.76 | 0.53 |
![]() | 444.24 | 3.33 |
![]() | 521.11 | 2.45 |
![]() | 282.78 | 1.72 |
![]() | 26.65 | 0.10 |
![]() | 53.45 | 0.09 |
![]() | 473.54 | 2.68 |