Արմինֆո.Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Արդշինբանկի շուրջ 150 աշխատակիցների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում հավաքվել է 108 կգ կաղին՝ հաջորդ տարվա ընթացքում մոտ 12,000 տնկի աճեցնելու նպատակով։
Արդշինբանկը բարձր է գնահատում «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության քայլերը երկրի կանաչ ապագայի համար պայքարում։ Իրականացվող բնապահպանական ծրագիրը երկարաժամկետ է և ի լրումն անտառային ֆոնդի վերականգնման և ավելացման գլոբալ նպատակի, ավելի կոնկրետ նպատակ է հետապնդում. 30 տարվա ընթացքում Արդշինբանկի անվանական անտառը պետք է կլանի 2000 տոննա CO2 վնասակար արտանետումները։
«Մեր տնկած յուրաքանչյուր ծառ քայլ է դեպի կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կենսաբազմազանության պահպանման և, հետևաբար, մեր հանրապետության ավելի կայուն ապագայի կերտման ճանապարհին: Մենք հանձնառու ենք զարգացնել պատասխանատու բանկային պրակտիկան Հայաստանում՝ ներդնելով կայուն ապագային միտված ծրագրեր և աջակցելով շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշված է բանկի հայտարարությունում։
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |