Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել՝ 2024թ. դեկտեմբերին հասնելով 81,5%-ի սահմանագծին՝ նախորդ տարվա 70%-ի դիմաց ։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Գործակցի աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դիտվել է գործող պայմանագրերի թվի տարեկան դինամիկայի վատթարացման՝ 12,8% աճից մինչև 0,8% անկում, ապահովագրավճարների աճի 3,4% - ից մինչև 9,4% չափավոր արագացման ֆոնին, ինչին զուգընթաց արձանագրվել է փոխհատուցումների երկնիշ աճի արտահայտված արագացում՝ 15,7%-ից մինչև 21,9%:
![]() | 4.93 | 0.00 |
![]() | 383.91 | 0.17 |
![]() | 448.91 | -1.14 |
![]() | 519.24 | -2.57 |
![]() | 280.37 | -0.31 |
![]() | 26.15 | -0.11 |
![]() | 53.56 | 0.07 |
![]() | 482.48 | -0.58 |