Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի պաշտոնական մեկնարկին։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ։ Ծրագրի իրագործմանն աջակցելու են նաև Galt & Taggart և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունները։
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ օժանդակելով կորպորատիվ ընկերություններին պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման գործընթացում։
Ծրագրի հիմնական ուղղություններն են. կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում; ընտրված ընկերությունների համար կապիտալի շուկա մուտքի խթանում; կապիտալի շուկայից ֆինանսավորում ստանալու ծախսերի համաֆինանսավորում։