Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
ՓԾ հաղորդագրության համաձայն, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մինչդեռ, Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրության համաձայն, ներկայումս "Վերին Լարս" անցակետով անցման հերթում է գտնվում տարբեր երկրների 1275 բեռնատարներ, որից 505-ը՝ հայկական համարանիշներով: Ուշացումների պատճառը վատ եղանակն է, չնայած, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: