Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 09:01
Էմմանուիլ Մկրտչյան

Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին

Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին

Արմինֆո.Հայրենական բանկային համակարգից բրիտանական արմատներով խոշոր միջազգային Հոնկոնգ-Շանհայյան բանկային խմբի «հայկական մասնաճյուղի» դուրս գալը, որի մասին հայտարարվեց մի քանի տարի առաջ, երկրի ֆինանսական հասարակայնության մոտ արդարացի հարց առաջացրեց. ինչ է լինելու անգլիական բանկի հաճախորդների և առաջին հերթին բիզնես-հաճախորդների հետ, ովքեր սկսած 1996 թվականից այստեղ ստանում էին միջազգային բանկինգի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան սպասարկում: Եվ հայտարարությունը, որ հնչեց ընթացիկ տարվա սկզբում այն մասին, որ HSBC բանկ Հայաստանը փաստորեն կկլանվի բացառապես հայկական արմատներով բանկի կողմից, ոչ միայն բավարարվածություն բերեց առ այն, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, այլև առաջացրեց բազմաթիվ հարցեր… ԱրմԻնֆոյի տնորեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը փորձեց ստանալ վերջիններիս հիմնական մասին պատասխանները Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանից:

 

Պարոն Սարգսյան, երբ Արդշինբանկն ավարտին հասցնի HSBC բանկ Հայաստանի հետ գործարքը, ինչ սկզբունքով է իրականացվելու երկու խոշոր բանկային համակարգերի ինտեգրացիան, և որ ավելի կարևոր է, ինչ սպասելիքներ կարող են ունենալ այս միավորման գործարքից անգլիական բանկային խմբի կողմից «արևմտյան ստանդարտներով սիրաշահված» բազմաթիվ տեղական հաճախորդները:

 

HSBC բանկ Հայաստանը ձեռք բերելու համաձայնագիրը Արդշինբանկը ստորագրել է այս տարվա փետրվարի 6-ին: Պայմանագիրը ենթադրում է, որ մինչև գործարքի ավարտը HSBC բանկ Հայաստանը շարունակում է աշխատել HSBC խմբի ուղեծրում, և Արդշինբանկը որևէ կերպ չի վերահսկում վերջինիս աշխատանքը. վերահսկողությունը սկսվում է գործարքի ավարտի օրը: Գործարքի ավարտը նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 29-ին: Նշեմ, որ «գործարքի ավարտ» հասկացությունը կախված է երեք հիմնական գործոններից: Առաջինը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարգավորող թույլտվության ստացումն է, որն առկա է: Երկրորդ գործոնը կարգավորող թույլտվության ստացումն է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, ինչը ևս առկա է: Եվ երրորդ գործոնը կախված է նրանից, թե Արդշինբանկի և HSBC-ի Լոնդոնի մասնագետները որքան արագ կկարողանան ապահովել տվյալների բազաների տեղափոխումը HSBC Լոնդոնից Արդշինբանկ: Իրականում, տեխնիկական տեսանկյունից սա գործարքի ամենաաշխատատար և ամենապատասխանատու մասն է, քանի որ սա միայն տվյալների տեղափոխում չէ, այլ բոլոր տվյալների տեղափոխում և ինտեգրացիա քորբանկինգի (core banking sofware/հիմնական բանկային ծրագիր) մի համակարգից HSBC Լոնդոնից քորբանկինգի մեկ այլ համակարգ, որն օգտագործում է Արդշինբանկն այստեղ՝ Երևանում: Սա շատ մանրակրկիտ աշխատանք է, դաշտը դաշտի հետևից, կղզյակը կղզյակի հետևից իրականացվում է տվյալների, ծառայությունների, տեխնոլոգիաների և մնացյալի միաձուլում: Բայց այս աշխատանքը ևս, մեծ հաշվով, մոտենում է ավարտին: Մենք բառացիորեն օրեր առաջ վերջացրեցինք երկրորդ, այսպես կոչված, փորձարկումը, որպեսզի տեսնենք, թե ինչ թերություններ կան, ինչն է պետք շտկել, և մենք հուսով ենք, որ ամսի 29-ին կավարտենք աշխատանքը: Այնուհետև կլինի գործարքի ավարտը ազդարարող վերջնական հայտարարությունը, որից հետո տեղի կունենա բանկի վերանվանում. HSBC բանկը կդառնա Արդշինինվեստբանկ:

 

Ինչու՞ է գործարքը կատարվում Արդշինինվեստբանկի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն: Կարծիք կա, որ Արդշինինվեստբանկը լինելու է Արդշինբանկի դուստր ներդրումային բանկը:

 

Դա այդպես չէ: Գործարքը երկու հիմնական փուլ է ենթադրում: Առաջինը, իրականացվում է HSBC բանկ Հայաստանի ձեռք բերումը և վերջինիս վերանվանումն Արդշինինվեստբանկի, և երկրորդ փուլով ընթանում է Արդշինբանկի կողմից Արդշինինվեստբանկի կլանումը առաջին փուլից 2-3 ամիս անց: Երկրորդ փուլը կգործարկվի HSBC բանկ Հայաստանի բաժնեմասերի ամբողջական փաթեթը ձեռք բերելուց հետո, որից հետո երկրորդ փուլում նորից կարիք կլինի լուծել միաձուլման ընթացակարգային, գործընթացային, կարգավորող և այլ տեխնիկական հարցեր: Իսկ ինչո՞ւ հենց Արդշինինվեստբանկ: Որովհետև դա մեր բանկի նախկին անվանումն է, այն պատենտավորված և գրանցված է մեր կողմից, և որևէ անհրաժեշտություն չկա երկու-երեք ամսվա համար նոր բան մտածելու:

 

Եկեք խոսենք HSBC բանկ Հայաստանի հաճախորդների մասին: Ի՞նչ սպասելիքներ կարող են նրանք ունենալ: Կլինե՞ն ինչ-ինչ անհարմարություններ, սահմանափակումներ և այլն: Չէ որ, ինչպես ասում են՝ սովորույթը երկրորդ բնավորությունն է, այնինչ մարդիկ պետք է անցում կատարեն նոր ծրագրային ապահովման, մոբայլ հավելվածի և գործընթացների…

 

Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի հաճախորդները չզգան այդ անցումը: HSBC բանկ Հայաստանի հաճախորդներն արդեն ստանում են նոր բանկային քարտերով և դրանց ակտիվացման համար անհրաժեշտ ցուցումներով ծրարներ: Ընդ որում, բանկային հաշիվները չեն փոխվում, քարտերը նույնպես, ըստ էության միայն վերջիններիս դիզայնն է փոխվում: Մոբայլ հավելավծները պահպանում են նույն մուտքանունները, ինչ որ մինչ այդ, կարիք կլինի միայն փոխել գաղտնաբառը, քանի որ հաճախորդը նոր համակարգ, նոր մոբայլ բանկինգ է մուտք գործելու: Բանկ գնալու անհրաժեշտություն ընդհանրապես չի լինելու: Այնպես, որ մենք խոստանում ենք հաճախորդներին պատճառել նվազագույն անհարմարություններ: Այդ հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն վեց մասնաճյուղերում, որ ունի HSBC բանկ Հայաստանը հիմա և նույն մասնագետների մոտ, ում հետ համագործակցությանը իրենք սովոր են: Մենք պահպանում ենք այս ամենն ու նման մոտեցումը շատ կարևոր ենք համարում:

 

HSBC բանկ Հայաստանը սպասարկում էր, եթե կարելի է այդպես ասել «իր հաճախորդին», որը հակված էր արևմտյան ֆինանսական շուկային: Այդ թվում հաճախորդներին և միջազգային ընկերություններին, որ աշխատում են Հայաստանում: Կզգա՞ն արդյոք նրանք՝ իրավաբանական անձիք, ինչ-ինչ, մեղմ ասած, «խորդուբորդություններ»:

 

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում, ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ բոլոր հայկական բանկերն են կարողացել միջազգային գործարքներ կատարել: Դոլարային և եվրո թղթակցային հաշիվները բավական սահմանափակ էին: 2022 թվականի փետրվարի հայտնի իրադարձություններից առաջ երկրում ընդամենը երեք բանկ կարող էր կատարել ուղիղ դոլարային գործարքներ, այդ թվում մենք, HSBC բանկ Հայաստանը և Ամերիաբանկը: Մեր մյուս բանկերը նույն գործարքները երկար տարիներ կատարում էին երրորդ երկրների բանկերի միջնորդությամբ, հիմնականում՝ Ռուսաստանի: Եվ 2022 թվականից հետո, երբ ռուսական բանկային համակարգը կտրվեց արևմտյան ֆինանսական համակարգից, այդ խնդիրը խորացավ: Դոլարով և եվրոյով լիարժեք միջազգային գործարքներ նրանք, ցավոք սրտի, ի վիճակի չեն իրականացնել: Եվ այս տեսանկյունից, HSBC-ի հաճախորդների համար, հատկապես՝ միջազգային ընկերությունների, IT ոլորտի ընկերությունների կամ այլ, որևէ խնդիր չկա: Մեր բանկը մեկն է երկու այլընտրանքից, այդ իսկ պատճառով այդ հաճախորդները խնդիրներ չեն ունենա:

 

HSBC բանկ Հայաստանի ֆինանսական ծառայությունները կկրկնօրինակվե՞ն ձեր կողմից:

 

Ոչինչ կրկնօրինակել պետք չէ: Գոյություն չունեն այնպիսի ծառայություններ, որ մենք չենք տրամադրում մեր հաճախորդներին: Ընդհակառակը, HSBC-ն ուներ իր սահմանափակումները Հայաստանում տրամադրվող ծառայությունների տեսականու նկատմամբ: Այժմ, Արդշինբանկի հարթակ տեղափոխվելուց հետո, միջազգային շուկաներում տրամադրվող ծառայությունների տեսականին և քանակը ոչ միայն չի նվազի, այլև, ընդհակառակը, կտրուկ կաճի, քանի որ հաճախորդները կստանան հասանելիություն նոր ծառայությունների բավական լայն տեսականուն, որոնք HSBC Հայաստանը չէր տրամադրում: Կային նաև ներքին սահմանափակումներ. Օրինակ՝ HSBC Հայաստանը երբեք դեբետային քարտեր չի ունեցել: Կամ օրինակ՝ հնարավոր չէր գումար փոխանցել քարտից հայկական բանկի այլ քարտի, դա պետք էր անել վճարային ընկերությունների դրամապանակների միջոցով: Մեր հարթակում այս բոլոր խնդիրները վերանում են: Սա ներքին հատվածն է, իսկ միջազգայինը փոխանցումներն են, ակրեդիտիվները, առևտրային ֆինանսավորումը, դրան ավելացնենք արժեթղթերով բոլոր գործարքները և շատ ավելին:

 

Այնպես որ, այդ տեսանկյունից Արդշինբանկը որպես մի վայր, ուր կարելի է փոխադրվել HSBC-ից, լավագույն ընտրությունն է, որովհետև հաճախորդները կշարունակեն հասանելիություն ունենալ բոլոր միջազգային շուկաներին, բոլոր տարադրամներին, ավելին՝ նրանց ծառայությունների տեսականին կավելանա: VIP հաճախորդները ևս կշարունակեն սպասարկվել: VIP չի լինի, կլինի այլ անվանում, որը ես դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Այդ մասին կհայտարարենք:

 

Չեմ կարող չշարունակել մեր զրույցը Արդշինբանկի խիստ համապատասխանության ընթացակարգի թեմայի շուրջ, մի բան, որի մասին խոսել ենք մեկ տարի առաջ: Չգիտեմ, թե HSBC Բանկ Հայաստանը որքան խստորեն է աշխատել համապատասխանության ստուգումների տեսանկյունից։ Այստեղ կարո՞ղ են հարցեր առաջանալ:

 

Արդշինբանկի ողջ քաղաքականությունը պատժամիջոցների, համապատասխանության ոլորտում և այլն, ինչպես ընդունված է ասել, կանգնած է երեք կետերի վրա: Առաջինը Հայաստանի օրենսդրության պահանջներն են, հաջորդը բոլոր այն պահանջներն են, որոնք ներառված են ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում։ Եվ, ի վերջո, այն է, որ Արդշինբանկն ամբողջությամբ, առանց բացառությունների, կիրառում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ողջ ռեժիմը, ԵՄ պատժամիջոցների ողջ ռեժիմը և Միացյալ Թագավորության պատժամիջոցների ողջ ռեժիմը։ Այս տեսանկյունից, մեր բոլոր պահանջները, սահմանափակումները, մեր քաղաքականությունը համապատասխանում է ցանկացած այլ միջազգային բանկի քաղաքականությանը: Եվ մեծ հաշվով, ցանկացած բանկ, լինի այն Հայաստանում, թե ցանկացած այլ երկրում, դոլարով կամ եվրոյով միջազգային ֆինանսական գործարքներ վարելիս՝ պարզապես պարտավոր է հետևել վերը թվարկված երկրների բոլոր այս պահանջներին: Արդշինբանկը դրանցից մեկն է: Համապատասխանության համակարգի ներդրման մասին մեր վերջին զրույցից հետո, շուկայում իրադրությունը շարունակում է բարդանալ, պահանջները աճում են, ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ և սահմանափակումներ են ներդրվում, ամեն օր որևէ նոր բան է հայտնվում և մենք ստիպված ենք լինում ավելի շատ ժամանակ և ջանքեր տրամադրել այդ պահանջներին համընթաց գնալու համար, հասկանալու կանոնների կիրառման պրակտիկան, քանի որ պետք է իմանալ ինչպես և ինչ պայմաններում է պետք կիրառել պատժամիջոցային սահմանափակումները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության նախադեպային իրավական համակարգերը:

 

Այսօր համապատասխանությունը բանկի ամենակարևոր ստորաբաժանումն է, որը որոշումներ է ընդունում ներքին խիստ գործընթացների համաձայն: Բանկում ոչ ոք չի կարող չեղարկել համապատասխանության ծառայության որոշումը: Չէ որ համապատասխանությունն այսօր բանկը պաշտպանում է բոլոր այն ռիսկերից, որոնք կարող են տեսականորեն առաջանալ: Դա երկաթյա գործընթաց է՝ առանց որևէ բացառության և տեսակավորման:

 

Իսկ ոչի՞նչ, որ այդ երկաթյա գործընթացի պատճառով կարելի է ընդհարվել հաճախորդների բազայի արտահոսքի հետ: Առավել ևս, որ բազմաթիվ պրակտիկ ֆինանսիստներ և տեսաբան տնտեսագետներ գտնում են, որ Արևմուտքի կողմից ներմուծված համապատասխանության համակարգը անօրինակա՛ն է: Բանկերն իրենց վրա են վերցրել թե՛ մեղադրողի, թե՛ դատապաշտպանի դերը: Բանկերը անտեսում են անմեղության կանխավարկածի տարրական սկզբունքը։ Ի վերջո, համաձայնեք, այստեղ որոշակի ճշմարտություն կա:

 

Ո՛չ, այդ ամենն այլևս այդպես չէ: Ցավոք սրտի: Այսօր կա մեղավորության կանխավարկած: Այս ոլորտում՝ միջազգային ֆինանսների ոլորտում, կա մեղավորության կանխավարկած: Եթե մեր համապատասխանության մասնագետը բավարար չափով վստահություն չունի, որ այս կամ այն գործարքը «մաքուր» է, համապատասխանում է բոլոր այն կանոններին, որ ես թվարկեցի, ապա իրավունք ունի և պարտավոր է այդ գործարքը կասեցնել: Այո, դուք ճիշտ եք, հաճախորդները բողոքում են, որ անհարմարություն են զգում, կամ նրանց ընդհանրապես հրաժարվում են սպասարկել: Բայց ինչ արած, կանոններն են այդպիսին:

 

Բայց չէ որ արտահանման-ներմուծման գործարքների 60%-ը Հայաստանում կապված են Ռուսաստանի հետ և ԵՄ, ԱՄՆ և Միացյալ Թագավորության այդ համապատասխանության կանոնները կիրառելու դեպքում կարելի է, համաձայնեք, չեղարկել ցանկացած գործարք Ռուսաստանի Դաշնության հետ:

 

Ես հասկանում եմ: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. մենք այսօր Հայաստանի խոշորագույն բանկն ենք, մենք այսօր մեկն ենք այն փոքրաթիվ ուղիներից, որով հայ գործարարները, տնտեսվարող սուբյեկտները, պետությունը շփվում են միջազգային ֆինանսական համակարգի հետ: Դա ստացվել է այն պարզ պատճառով, որ մենք, ի տարբերություն հայկական բանկերի մեծ մասի, ունենք ուղիղ ելք դեպի միջազգային շուկաներ, այն դեպքում, երբ բազմաթիվ այլ բանկերի աշխատանքն ավանդաբար Ռուսաստանի Դաշնության բանկերի միջոցով էր ընթանում: Եվ բոլոր այդ ուղիները 2022 թվականի մարտին փակվեցին: Այդ պատճառով մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ այդ ուղիները մեր առջև ևս փակվեն: Մենք զրոյական հանդուրժողականություն ունենք ցանկացած արտահանման-ներմուծման գործարքների հանդեպ, որոնք այս կամ այն կերպ, անուղղակիորեն, երրորդ անձանց, չորրորդ բանկերի, միջնորդ-կազմակերպությունների  և այլնի միջոցով, կամ որևէ այլ կերպ չեն բավարարում համապատասխանության պահանջներին: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ հաճախորդներն այլ բանկ են գնում: Հնարավոր է, չգիտեմ: Բայց այդ բանկերը, ուր գնում են նրանք, միջազգային վճարումների շուկայի մասնակիցներ չեն հանդիսանում: Ցավոք սրտի, այլընտրանք ուղղակի չկա, որովհետև այլապես մենք նույնպես կկորցնենք հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգին, և արդյունքում հայկական բանկային համակարգը այն կկորցնի: Ո՞վ կտուժի, հաճախո՛րդը:

 

Հետաքրքրական է, որ չնայած այդ ինքնասահմանափակումներին, Արդշինբանկը շարունակում է առաջատար մնալ բանկային համակարգում, և, ելնելով HSBC բանկ Հայաստանի հետ միավորման և կլանման գործարքից, չի պատրաստվում զիջել իր դիրքերը շուկայում: Պատմեք բանկի ընթացիկ ռազմավարության մասին, որը թույլ է տալիս մեծ տարբերությամբ առաջատար մնալ:

 

Բանկն արդեն մի քանի տարի է առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում: Այսօր մենք առջևում ենք բոլոր ցուցանիշներով, այդ թվում կապիտալի եկամտաբերության և ակտիվների մակարդակով: Միակ ոլորտը, որտեղ մենք դեռ երկրորդ տեղում ենք՝ վարկային պորտֆելի ծավալն է, բայց տարվա վերջին պլանավորում ենք այստեղ ևս առաջ անցնել: Այն, որ մենք առաջատար չէինք վարկային պորտֆելով, բանկի ղեկավարության որոշումն էր. սահմանափակել վարկավորման ծավալները: Երրորդ եռամսյակում մենք հանեցինք այդ սահմանափակումը և այդ առումով տարին լավ կավարտենք: Ինչ վերաբերում է ռազմավարությանը, ապա մենք, ինչպես գիտեք, ունիվերսալ բանկ ենք, որտեղ հավասարապես ուժեղ են կորպորատիվ, մանրածախ, ներդրումային բիզնեսը, առկա է ուժեղ միջազգային դիլինգ: Կարևոր է դիվերսիֆիկացնել բանկի եկամտի աղբյուրները տնտեսական անախորժությունների, բարձր անկայունություն և աշխարհաքաղաքական անկայունության ժամանակներում:

 

Բայց բանկային եկամտաբերությունը այս համարյա երեք տարիների ընթացքում բազմապատկվել է «չկա չարիք առանց բարիքի» սկզբունքով…

 

Հսկայական վերաարտահանումների և վերաներմուծումների մասին այս ամբողջ աղմուկ հանած լուրերը՝ հայպը, հաշվի չեն առնում երեք կարևոր տարր: Առաջինը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից թեժ փուլից առաջ բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրում էին վերազգային ընկերությունները, լինի դա սնունդ, մանր կենցաղային տեխնիկա, ծխախոտ և այլն, արտադրվում էին այդ վերազգային ընկերությունների կողմից Ռուսաստանում կամ Ուկրաինայում ԱՊՀ երկրների համար: Այդ ամենը՝ փոխաբերական իմաստով «unilever»-ը, ներմուծվում էր այնտեղից: 2022 թվականից հետո այդ ապրանքների մեր ներքին սպառումը ռուսականից անցավ այլ շուկաներ, որտեղ նույն գործարանները շարունակում էին արտադրել նույն արտադրանքը։ Այսինքն՝ մի մատակարար շուկան փոխարինվեց մեկ այլ շուկայով։ Երկրորդ տարրը շատ կարևոր է՝ հայկական բանկերի մեծ մասն աշխատել է ռուսական բանկերի միջոցով, օրինակ՝ ՎՏԲ-ի կամ Սբերբանկի միջոցով։ Նրանք իրենց փոխանցումները դոլարով կամ եվրոյով կատարում էին այս բանկերի միջոցով։ Սակայն մի օր ամեն ինչ ավարտվեց: 18 բանկերից 15-ը դադարեցին իրականացնել այդ գործարքները և համապատասխանաբար, քանի որ տնտեսությունը պետք է շարունակի ապրել, այդ բանկերից հաճախորդները տեղափոխվեցին Արդշինբանկ և երկու այլ բանկեր: Զուտ տեխնիկապես դա շուկայի 40-50%-ն է: Այժմ շուկայի կառուցվածքը փոխվել է: Այս 2,5 տարիների ընթացքում մեր հաճախորդների թիվը կտրուկ աճել է։ Ունեինք 200 հազար հաճախորդ, հիմա ունենք 390 հազար: Երրորդ գործոնը կամ տարրը Հայաստանի յուրահատկությունն է. մեր ամենամեծ սփյուռքն ապրում է Ռուսաստանում։ Այնտեղ 2,5 միլիոն հայ կա, նրանցից ավելի քան 800 հազարը Հայաստանի քաղաքացիներ են։ Հասկանալի է, որ այդ մարդկանց մի ահռելի զանգված պարզապես իր ընտանեկան խնայողությունները փոխանցել է Հայաստան, քանի որ այստեղ ունեն բիզնես և անձնական շահեր։ Ոմանք, անորոշության պայմաններում, որոշել են փրկել իրենց ունեցվածքը։ Այդ միջոցների մի մասը հայտնվել է նաեւ մեր բանկում: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ նրանք մեծահարուստներ լինեն։ Այս երեք գործոններն էլ շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչու է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում:

 

Բայց դուք չեք կարող հակառակվել այն վիճակագրությանը, որ բանկերը վերջին երեք տարիների ընթացքում իրենց հիմնական բարձր եկամուտները ստացել են ոչ թե տնտեսության վարկավորումից, այլ միջնորդավճարներից և արժեթղթերով առևտրային գործարքներից։ Եվ ստացվում է, որ տնտեսության մեջ այդքան բարձր ավելցուկային իրացվելիություն ունենալով, իրական հատվածը ոչինչ չի ստացել։ Ինչու՞ այդպես եղավ: Բարձր տոկոսադրույքնե՞րը խանգարեցին:

 

-Վերջին տարիներն ուղեկցվել են անկայունության բարձր մակարդակով միջազգային շուկաներում, և դա հանգեցրել է ֆինանսական գործարքների մարժայի զգալի աճին։ Անորոշությունն ինքնաբերաբար մեծացնում է մարժան: Մյուս կողմից, այս անորոշությունը խթանեց գնաճը և հանգեցրեց հիմնական տոկոսադրույքների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Այստեղից էլ բանկերի ռեկորդային շահույթը։ Ի վերջո, բանկերը, որոնք նախկինում գումար էին վաստակում տնտեսությունը վարկավորելով՝ միաժամանակ կառավարելով վարկային ռիսկերը, այժմ փոխել են իրենց վարքագիծը և սկսել են գումար վաստակել թե՛ պետությանը վարկավորելուց՝ արժեթղթերի գնման միջոցով, թե՛ միջնորդավճարներից ու բարձր մարժաներից։ Որպես օրինակ վերցնենք ԱՄՆ դոլարը, որով վարկավորումը ներքին շուկայում իրականացվում էր տարեկան 7-8%-ով։ Ինչու՞ գնաճի ֆոնին 8%-ով վարկ տալ տնտեսությանը, եթե այդ նույն ԱՄՆ դոլարով կարելի է գնել ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսեր և տարեկան 5,3% վաստակել առանց ռիսկի, առանց ծանրաբեռնելու կապիտալը, առանց ստեղծելու պաշարներ հնարավոր կորուստների համար: Այսքանը: Սա է պատճառը, որ մեր բանկում որոշում կայացվեց  սահմանափակել վարկային գործունեությունը: Հիմա իրավիճակը փոխվում է, տոկոսադրույքները նվազում են, իսկ վարքագիծը փոխվում է դեպի ավելի վարկային-ագրեսիվը։

 

Պատասխանելով ձեր հարցին՝ պետք է ևս մեկ գործոն հաշվի առնել: Բանն այն է, որ երկիրն ունեցել է և ունի բարձր տնտեսական աճ։ Գրեթե բոլոր ոլորտները զգում են դա, և դա հանգեցրել է նրան, որ սկսում է ի հայտ գալ ավելորդ լիկվիդայնություն: Կորպորատիվ հաճախորդներն իրենք են դադարել վարկեր վերցնել, քանի որ այժմ բավարար լիկվիդայնություն ունեն: Ավելին, նախկինում վերցված վարկերի մարման հետ կապված ևս խնդիրներ չկան։ Ասես մակրոտնտեսության մասին դասագրքով լինի: Բարձր տոկոսադրույքները դանդաղեցնում են վարկավորումը, կանխում գնաճի արագացումը և ավելացնում խնայողությունները: Այժմ ժամանակն է խնայողությունները վերածել ներդրումների, և մենք պատրաստ ենք նորից ներդրումներ կատարել իրական հատվածում։

 

Միաժամանակ, ես չէի ասի, որ իրական հատվածն այս տարիների ընթացքում լճացել է։ Չեմ կարող համաձայնվել, որ կապիտալը չի ​​օգտագործվել տնտեսության ներուժն ընդլայնելու համար։ Գյուղատնտեսության ոլորտում լավ զարգացումներ ենք տեսնում: Մարդիկ իրականում կապիտալ ներդրումներ են անում ինտենսիվ այգիներում, որոնք կսկսեն իրենց հավելյալ արժեքը բերել ևս 5-7 տարի անց։ Մենք տեսնում ենք, թե որքան լավ է զարգանում ՏՏ ոլորտը։ Դժվար է ասել, թե այս ամենը երբ կվերածվի որակի, որը կազդի ներքին տնտեսության վրա, բայց դա տեղի կունենա։ Բայց, այնուամենայնիվ, մեր հիմնական խնդիրը, իմ կարծիքով, կրթության ոլորտում առկա լուրջ բացերն են, լավ պատրաստված, պրոֆեսիոնալ և ստեղծագործ մարդկանց բացակայությունը, որոնք ունակ են ստեղծելու նոր ձեռնարկություններ, ընկերություններ, նախաձեռնություններ։ Առանց դրա, հավատացեք, տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի, նույնիսկ այն կապիտալի առկայության և հասանելիության դեպքում, որը կարող է ֆինանսավորել ցանկացած արժեքավոր բիզնես գաղափար։

 

Շնորհակալություն հետաքրքիր և անկեղծ զրույցի համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.11.2025
RUB4.730.00
USD382.540.06
EUR441.831.56
GBP501.401.12
CAD271.06-0.26
JPY24.950.07
CNY53.720.02
CHF473.911.25