
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի։
Նարեկ Հովակիմյանը ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը և քննարկել Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները։
Կողմերը կարևորել են Երևանում ստորագրված ապրանքների փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակցության խորացումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մշակել նոր հարթակներ։
RUB | 4.92 | -0.05 |
USD | 381.82 | 0.16 |
EUR | 444.21 | -0.19 |
GBP | 508.28 | -0.66 |
CAD | 275.62 | -0.07 |
JPY | 24.36 | -0.09 |
CNY | 54.05 | 0.02 |
CHF | 474.13 | 0.84 |

