Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով: Նոյեմբերի 14-ին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակներում կայանալիք համաժողովի կազմակերպիչն է Տեղեկատվական - հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (Union of Employers of Information and Communication Technologies-UEICT):
Համաժողովին կմասնակցեն ոլորտի առաջատար մասնագետներ և միկրոէլեկտրոնիկայով զբաղվող ընկերությունների ղեկավարներ, որոնք կպատմեն միկրոէլեկտրոնիկայի զարգացման այնպիսի ուղղությունների և միտումների մասին, ինչպիսիք են թվային միկրոսխեմաների նախագծումն ու թեստավորումը, անալոգային և խառը ազդանշանների միկրոսխեմաների նախագծումն ու փորձարկումը, կիսահաղորդչային սարքերն ու տեխնոլոգիաները, միկրոսխեմաների էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան և ալգորիթմները:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաև B2B հանդիպումներ։ Միջոցառումն իրականացվում է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի տեխնոլոգիաների փորձարկման տեխնիկական խորհրդի հետ համագործակցությամբ ։ Միջոցառման մուտքն ազատ է, սակայն նախնական գրանցմամբ ՝ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Yck0Tc
RUB | 3.83 | 0.02 |
USD | 394.01 | -0.30 |
EUR | 413.24 | -0.63 |
GBP | 498.30 | -4.13 |
CAD | 277.08 | -1.74 |
JPY | 25.67 | -0.22 |
CNY | 54.15 | -0.11 |
CHF | 440.73 | -3.86 |