
Արմինֆո.ինաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում և շահագրգռված է միջուկային էներգետիկայի բնագավառում փոխգործակցությամբ ։ Նոյեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ "Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ" միջազգային խորհրդաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանն ու Պեկինը քննարկում են չինական կողմի աջակցությունը Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման գործում:
"Մենք գիտենք, որ Հայկական ԱԷԿ-ում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև քննարկվում է նոր ԱԷԿ-ի կառուցման հարցը։ Չինաստանը պատրաստ է մասնակցել այդ աշխատանքներին եւ օգնել հայ ժողովրդին բարելավել իր բարեկեցությունը", - նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Գեղարքունիքի մարզում Չինաստանը արևային էլեկտրակայանի կառուցման մեծ նախագիծ է իրականացնում, որը շուտով շահագործման կհանձնվի:
"Այսպիսով, չինական արևային էլեկտրակայանները կդառնան Հայաստանի էներգահամակարգի կարևոր մասը", - ասել է Չեն Մինը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

