Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024 12:13
Ալինե Գրիգորյան

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

Արմինֆո. Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար "Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը" թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։

 

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող է զգալիորեն աճել՝ երկրի տնտեսական զարգացման համատեքստում: <Բոլորը գիտեն, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը տնտեսական աճ է ցուցադրում, սակայն այս երևույթի հիմնական պատճառը կապված է արտաքին գործոնների հետ, ինչպիսին է ռուս-ուկրաինական պատերազմը: Արդյունքում՝ բազմաթիվ առևտրային և այլ գործընթացներ անցնում են Հայաստանով, ինչն էլ հանգեցնում է տնտեսական աճի գրանցմանը։ Բայց այդ աճը մեր ջանքերի արդյունքը չէ և չի կարող հիմք ծառայել երկրի կայուն զարգացման համար", - նշել է Ջանյանը։

 

Ինչպես ընդգծել է ԶՊՄԿ-ի փոխտնօրենը, կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել առանցքային ուղղություններ, որոնք մշտապես արդիական են եղել Հայաստանի համար և նպաստել են նրա զարգացմանը, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը և էներգետիկան:

 

<Մետաղներն անհրաժեշտ են ցանկացած տեսակի էներգիայի արտադրության համար: Առանց դրանց էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումն անհնար է։ Պղինձը և մոլիբդենը հատկապես կարևոր են, քանի որ դրանք օգտագործվում են, գործնականում, բոլոր տեխնոլոգիաներում: Կանաչ էներգետիկային անցման գործընթացում պղինձն ու մոլիբդենը կենտրոնական տեղ են զբաղեցնում", - պարզաբանել է Ջանյանը։

 

Ընդ որում, նա հավաստիացրեց, որ պղնձի շուկայում առաջարկը սահմանափակվելու է։ Նրա խոսքով՝ մի քանի տարի հետո պղնձի պահանջարկը կգերազանցի համաշխարհային հանքերի ՝ դրա արդյունահանման հնարավորությունները։

 

<Պղնձի ցածր առաջարկի դեպքում դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա, և, նույնիսկ, արտադրության ավելացման դեպքում, միեւնույն է, կդիտվի 1,5 միլիոն տոննա դեֆիցիտ: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում 10 տարի անց մենք կբախվենք պղնձի լուրջ դեֆիցիտի։ Ապրանքի պակասի պայմաններում գները կարող են զգալիորեն աճել.եթե հիմա պղնձի գինը կազմում է մոտ 9600 դոլար մեկ տոննայի դիմաց, ապա նման դեֆիցիտի դեպքում այն կարող է կրկնապատկվել կամ, նույնիսկ, եռապատկվել: Հայաստանի համար դա կարեւոր նշանակություն կունենա, քանի որ պղինձ արտադրողները կկարողանան այն վաճառել ավելի բարձր գնով, իսկ պետությունը կստանա ավելացված հարկային եկամուտներ։ Եվ այդ շահույթի մի մասը կարելի է ուղղել ոլորտի հետագա զարգացմանը", - հայտարարել է Ջանյանը։

 

Միաժամանակ, ինչպես նշել է փոխտնօրենը, պղնձի համաշխարհային առաջարկում Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 0,1 տոկոս: Այդուհանդերձ, նույնիսկ այդքան փոքր ծավալի դեպքում երկիրն օգուտներ քաղելու և դրա զարգացումն ապահովելու զգալի ներուժ ունի: < Ներկա պահին մեր ներկայությունը համաշխարհային շուկայում բավականին համեստ է. Հայաստանն արտադրում է տարեկան մոտ 50-60 հազար տոննա պղինձ, մինչդեռ, գլոբալ մասշտաբով այդ ցուցանիշը հասնում է 30 մլն տոննայի: Սա նշանակում է, որ մեր բաժինը 1% - ից պակաս է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մոլիբդենի գծով զբաղեցնում է տասներորդ տեղն աշխարհում, պղնձի նկատմամբ ուշադրությունը բացատրվում է 5-6 ձեռնարկությունների առկայությամբ, որոնք զբաղվում են դրա արտադրությամբ։ Այդ պատճառով շեշտը դրվում է հենց պղնձի վրա, թեեւ համաշխարհային համատեքստում մեր նշանակությունը մոլիբդենի բնագավառում զգալիորեն բարձր է", - պարզաբանել է Ջանյանը։

 

Խոսելով մոլիբդենի մասին՝ Ջանյանը նշել է, որ այդ մետաղը կիրառություն է գտնում բազմաթիվ տեխնոլոգիաների մեջ ։ Օրինակ՝ հողմային էներգետիկայում, հատկապես՝ օֆշորային նախագծերում, որտեղ հողմային էլեկտրակայանները տեղակայված են դժվար հասանելի պայմաններում: Այս առումով՝ վերջին տարիներին մոլիբդենի գների աճը մեծապես կախված է հողմային էներգետիկայի զարգացումից։

 

<Ինչ վերաբերում է մոլիբդենին, կան տարբեր կանխատեսումներ: Համաշխարհային բանկն ակնկալում է  պահանջարկի 119% աճ, այն դեպքում, երբ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է 290% աճ: Համաշխարհային բանկը կանխատեսում է աճ 2050 թվականին, իսկ Միջազգային էներգետիկ գործակալություն՝ մինչև 2040 թվականը: Սա խոսում է այն մասին, որ սպասվում է մոլիբդենի պահանջարկի զգալի աճ, և այդ համատեքստում Հայաստանը ունի ավելի ծանրակշիռ նշանակություն՝ ապահովելով այդ մետաղի համաշխարհային արտադրության մոտ 3-4%-ը>, - շարունակել է փոխտնօրենը:

 

Սակայն, ըստ Ջանյանի, Հայաստանում մետաղների արդյունահանման փաստացի ծավալներն այնքան էլ մեծ չեն, և պնդումը, թե երկիրը մետաղների խոշոր արտադրող է, այնքան էլ կոռեկտ չէ:

 

<Մենք չենք կարող համարվել խոշոր հանքարդյունաբերական երկիր: Մենք ունենք ընդամենը 8-9 մետաղական հանք և հանքարդյունաբերական ընկերություններ։ Արցախում ունեինք Կաշեն, բայց հիմա այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Բացի այդ, մենք ունենք միջազգային ստանդարտներով ընդամենը մեկ հանքավայր՝ ԶՊՄԿ-ի Քաջարանի հանքավայրը, - նշել է փոխտնօրենը։

 

Ջանյանը նաև հավելել է, որ 34 մլն տոննա ընդհանուր ծավալից ԶՊՄԿ-ն արտահանում է 19 մլն տոննա պղինձ, Թեղուտը՝ 7 մլն տոննա, իսկ ագարակը՝ 4,5 մլն տոննա, մնացած ծավալներն աննշան են:

 

<Արտահանման առավելագույն ծավալներն արձանագրվել են 2017 թվականին՝ մի քանի գործոնների համադրության պատճառով։ Դրան հաջորդել է անկում, և ծավալները կայունացել են 30-35 մլն տոննայի մակարդակում։ 2015 թվականից ի վեր վերջին 10 տարիների ընթացքում մենք աճ չենք տեսնում։ Ընդ որում, այդ ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ - ում միշտ կայուն է մնացել ՝ չնայած 1-5 տոկոսի սահմաններում տատանումներին", - հայտարարել է Ջանյանը, հավելելով, որ եթե այդ ճյուղն ավելի մեծ նշանակություն ունենար, երկիրն ավելի մոտ կլիներ ավելի զարգացած պետություններին՝ կենսամակարդակով եւ տնտեսական զարգացմամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 17-21-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 17-21-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում էIDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի աճի դինամիկան զգալիորեն բարձր է համաշխարհային աճի միջին տեմպերիցԵՏՀ նախարար. ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի աճի դինամիկան զգալիորեն բարձր է համաշխարհային աճի միջին տեմպերից
Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբՀայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի նոր նախագծերըՌԴ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի նոր նախագծերը
Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբՆոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ
Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերըԱկբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը
Հայաստանը 2024 թվականին 8,3 տոկոսով ավելացրել է թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումըՀայաստանը 2024 թվականին 8,3 տոկոսով ավելացրել է թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը
Հայաստանի կառավարությունը կաջակցի տեղական մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկություններինՀայաստանի կառավարությունը կաջակցի տեղական մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկություններին
Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրTeam-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիր
 ԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանին նոր ծրագրերի իրականացման գործում ԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանին նոր ծրագրերի իրականացման գործում
Հայաստանի ֆինանսների նախարարը Հայաստանի ֆինանսների նախարարը "կոնսպիրոլոգիա" է անվանել այն խոսակցությունները, թե եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը  "խաղաղության պայմանագրում զիջումների գինն էր"
Հայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ըՀայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ը
2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով
Ֆինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստերՖինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստեր
ՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերովՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերով
ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունըՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունը
Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորումԱպրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում
Հայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտՀայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ
Հայաստանում խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենանՀայաստանում խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան
Հայաստանի ԿԲ-ի 2025թ. նոր կանխատեսմամբ ՀՆԱ աճը կարող է արագանալ մինչեւ 7 տոկոս, բայց արտահանումն ու ներմուծումը խիստ կնվազենՀայաստանի ԿԲ-ի 2025թ. նոր կանխատեսմամբ ՀՆԱ աճը կարող է արագանալ մինչեւ 7 տոկոս, բայց արտահանումն ու ներմուծումը խիստ կնվազեն
ՄՊՀ-ը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններինՄՊՀ-ը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
Հայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերումՀայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերում
Երևանի իշխանություններն ի վիճակի չեն լուծել բյուջետային պլանավորման խնդիրները. Երևանի իշխանություններն ի վիճակի չեն լուծել բյուջետային պլանավորման խնդիրները. "Լույս" հիմնադրամի հետազոտություն
Մարտին Գալստյան. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման որոշակի դրական նախադրյալներ ենՄարտին Գալստյան. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման որոշակի դրական նախադրյալներ են
Մարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտըՄարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտը
ԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնումԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնում
Կադաստրի կոմիտեն Փաշինյանին զեկուցել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի մասինԿադաստրի կոմիտեն Փաշինյանին զեկուցել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի մասին
Գևորգ Պապոյան. Հայաստանը պատրաստ է խորացնել առևտրատնտեսական կապերը ԵՄ հետ՝ բոլոր հնարավոր ոլորտներում Գևորգ Պապոյան. Հայաստանը պատրաստ է խորացնել առևտրատնտեսական կապերը ԵՄ հետ՝ բոլոր հնարավոր ոլորտներում
Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողներըՀայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
Air Arabia Abu Dhabi-ն հունիսի 1-ից ուղիղ չվերթով կկապի Հայաստանի եւ ԱՄԷ մայրաքաղաքներըAir Arabia Abu Dhabi-ն հունիսի 1-ից ուղիղ չվերթով կկապի Հայաստանի եւ ԱՄԷ մայրաքաղաքները
Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 %-ի մակարդակումՀայաստանի կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 %-ի մակարդակում
Հայաստանի իշխանությունները մտադիր են բիզնեսից Հայաստանի իշխանությունները մտադիր են բիզնեսից "անտոկոս վարկ" վերցնել բյուջետային նպատակներով. ՀԳՀՄ-ը դիրքորոշում է հայտնել տուգանքների բողոքարկման կանոնների վերանայման վերաբերյալ
Պետական բյուջեն ամեն գնով համալրելու մտադրություն կա. Միքայել ՄելքումյանՊետական բյուջեն ամեն գնով համալրելու մտադրություն կա. Միքայել Մելքումյան
Ապրանքների մակնշման նոր համակարգը դարձել է «գլխացավանք» և լրացուցիչ ֆինանսական բեռ բիզնեսի համար. Նաիրի ՍարգսյանԱպրանքների մակնշման նոր համակարգը դարձել է «գլխացավանք» և լրացուցիչ ֆինանսական բեռ բիզնեսի համար. Նաիրի Սարգսյան
Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել էՌուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է
Գևորգ Պապոյան. Մենք շարժվում ենք գործող օրակարգով, որը տնտեսության դիվերսիֆիկացումն էԳևորգ Պապոյան. Մենք շարժվում ենք գործող օրակարգով, որը տնտեսության դիվերսիֆիկացումն է
Եվրապարտատոմսերի 5-րդ թողարկումը Հայաստանի վրա նախորդներից ավելի թանկ է նստել․Սուրեն ՊարսյանԵվրապարտատոմսերի 5-րդ թողարկումը Հայաստանի վրա նախորդներից ավելի թանկ է նստել․Սուրեն Պարսյան
Թրամփի առանձնատանը կայացել են Նարեկ Մկրտչյանի հանդիպումները մի շարք ամերիկացի գործիչների հետԹրամփի առանձնատանը կայացել են Նարեկ Մկրտչյանի հանդիպումները մի շարք ամերիկացի գործիչների հետ
Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներՆելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ
Տարեսկզբից ի վեր Երեւանում ձեռք բերված հասարակական տրանսպորտի տոմսերի ընդհանուր ծավալում փաթեթայիններին բաժին է ընկել ընդամենը 1,2%Տարեսկզբից ի վեր Երեւանում ձեռք բերված հասարակական տրանսպորտի տոմսերի ընդհանուր ծավալում փաթեթայիններին բաժին է ընկել ընդամենը 1,2%
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները. ընկերությունը պարզաբանել է պատճառները«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները. ընկերությունը պարզաբանել է պատճառները
Դա Ֆինանսների նախարարության կամ կառավարության քմահաճույքը չէ, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով. Թունյանը՝ 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի 5-րդ թողարկման մասինԴա Ֆինանսների նախարարության կամ կառավարության քմահաճույքը չէ, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով. Թունյանը՝ 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի 5-րդ թողարկման մասին
Նոր պոչատար պոչամբարում ԶՊՄԿ ի խոշոր ներդրումըՆոր պոչատար պոչամբարում ԶՊՄԿ ի խոշոր ներդրումը
Փաշինյանը մասնակցել է պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանըՓաշինյանը մասնակցել է պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 10-14-ը պահպանվել է և դոլարով, և ռուբլով գործարքների աճըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 10-14-ը պահպանվել է և դոլարով, և ռուբլով գործարքների աճը
ՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգըՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը
ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակելՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակել
Որակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ ՓաշինյանՈրակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ Փաշինյան
Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնիTeam-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել
Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողման պատճառներըՔաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողման պատճառները
Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանն ու Էստոնիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է
Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտումԿոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.03.2025
RUB4.63-0.01
USD392.540.28
EUR425.470.02
GBP508.140.05
CAD273.951.11
JPY26.31-0.09
CNY54.14-0.02
CHF445.560.87