Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել տարածաշրջանում ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեք 2024 ցուցահանդես - համաժողովի պաշտոնական բացումը: Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես է գալիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):
Այս տարի ԴիջիԹեք-ն անցկացվում է հոկտեմբերի 4-6-ը <Մերիդիան>ցուցահանդեսային կենտրոնում: Ինչպես ավելի վաղ նշել էր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ցուցահանդեսն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) զուգահեռ ՝ տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններին ցույց տալու Հայաստանի ողջ տեխնոլոգիական էկոհամակարգը: Նա նաև նշել է, որ այս տարի ԴիջիԹեք-ը տարբերվում է նախորդ տարիներից ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ մասշտաբներով: Մասնավորապես, նա հաղորդել է, որ ինչպես ցուցահանդեսի տարածքը, այնպես էլ մասնակիցների և հովանավորների թիվը կրկնապատկվել է:
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում ստեղծվել է Startup Alley հատուկ հարթակ, որտեղ ստարտափները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց մշակումները ավելի քան 100 ներդրողների առջև: Բացի այդ, ցուցահանդեսը պարունակում է հետևյալ ուղղությունները. TecSquare՝ նոր աշխատանքային կապերի և համագործակցության հաստատման համար, DigiTalks, որտեղ կներկայացվի տեղեկատվություն տեխնոլոգիական վերջին միտումների մասին, DigiInvest՝ ֆինտեխի թեմայով քննարկումներին մասնակցելու համար, TecBalcony ՝ բիզնես VIP հանդիպումների համար։
ԴիջիԹեք-ում սպասվում է 150-ից ավելի բանախոսների ելույթներ, 15-ից ավելի միջազգային լրատվամիջոցների ժամանում: Ցուցահանդեսի մասնակիցների թիվը կարող է գերազանցել 30 հազարը։
Բացման պաշտոնական արարողության ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ առաջին անգամ ԴիջիԹեք-ին մասնակցող ընկերությունների թիվը գերազանցել է 200-ը: Այդ առնչությամբ նա հույս է հայտնել, որ ցուցահանդես-համաժողովը աստիճանաբար հարթակ կդառնա միջազգային տեխնոլոգիական հատվածի համար, որտեղ վերջիններս կկարողանան ներկայացնել իրենց փորձը, ցուցադրել իրենց մշակումները, նորարարական լուծումներն ու ստարտափները:
Առկա ձեռքբերումները, նախարարի խոսքով, պետք է միայն ներշնչեն նոր հաջողությունների, նոր գաղափարներ, լուծումներ առաջ տանեն, որոնք կվերածվեն պրոդուկտների, և, որպես հետևանք, հաջորդ տարիներին կհաջողվի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մասնակից ընկերությունների թիվը:
"Ապագան որոշում է տնտեսությունը։ Բայց՝ գիտատար տնտեսությունը, որի հիմքում բարձր տեխնոլոգիական նորարարական լուծումներն են, տնտեսություն, որտեղ խթանում են արտահանմանն ուղղված ճյուղերը, որտեղ խթանում են ոչ թե հումքի, այլ պատրաստի արտադրանքի արտահանումը։ Այս ամենի լավագույն արտացոլումը կարելի է գտնել ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակներում", - ասել է Մխիթար Հայրապետյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Կարևորելով նման միջոցառման անցկացումը, որը հայրենական ՏՏ ոլորտին հնարավորություն է տալիս ներկայացնելու իր նորարարական լուծումները, նա ընդգծել է: "Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ խոսելու այն նոր գործիքների մասին, որոնք ներդնում է Երևանը։ Համոզված եմ, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման հիմքերից մեկն է։ Տեխնոլոգիաները թույլ կտան մեզ ավելի թափանցիկ և դինամիկ դարձնել կառավարման համակարգը, ինչը թույլ կտա բարձրացնել մեր քաղաքացիներին և քաղաքի հյուրերին մատուցվող ծառայությունների որակը>:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթն առաջին կիսամյակում աճել է 10,4% - ով ' կազմելով 440.8 մլրդ դրամ: Ընդ որում, միայն ՏՏ հատվածում մատուցված ծառայությունները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 14,1%- ով՝ մինչեւ 186,8 մլրդ դրամ։ ՏՀՏ արտադրական հատվածը ևս անկում է գրանցել՝ 49,2% - ով, մինչեւ 357,6 մլն դրամ։ Մինչդեռ, այս ոլորտում առևտուրն աճել է 1.6 անգամ՝ հասնելով 174.4 մլրդ դրամի։