Արմինֆո. Ս.թ. հունիսի 20 - ից Air Cairo ավիաընկերությունն առաջին անգամ սկսել է թռիչքներ իրականացնել Կահիրե - Երևան - Կահիրե ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է "Զվարթնոց"միջազգային օդանավակայանը ։
Ըստ աղբյուրի ՝ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ ՝ հինգշաբթի օրերին: "Ավիատոմսերի ձեռքբերման և առկայության վերաբերյալ հարցերի, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խորհուրդ ենք տալիս կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ", - ասված է հաղորդագրության մեջ:
![]() | 4.83 | 0.03 |
![]() | 384.44 | -0.62 |
![]() | 434.11 | -2.47 |
![]() | 515.15 | -1.14 |
![]() | 276.99 | -0.45 |
![]() | 26.76 | -0.04 |
![]() | 53.35 | -0.10 |
![]() | 464.92 | -2.33 |