Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․
Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
Քանակը՝ 200 հազար հատ
Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս
Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:
«Ի դեպ, բանկի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանը:
ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |