Երեթշաբթի, 4 Հունիսի 2024 16:28
Նաիրա Բադալյան

«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը

«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը

Արմինֆո. "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում էր ավարտել 4-5 տարվա ընթացքում, ծախսելով 1 մլրդ դոլարից պակաս գումար, այսօրվա դրությամբ իրականացվել է 10% - ով, իսկ ներգրավված վարկերի չափը 2024 թվականի մայիսի վերջին կազմել է 800,7 մլն դոլար։ Ընդ որում, 12 տարին լրանալուց հետո նախագծի համար պատասխանատուները վախենում են խոսել ինչպես դրա ավարտի ժամկետների, այնպես էլ՝ վերջնական արժեքի մասին։

 

Եվ, այնուամենայնիվ, կատարված աշխատանքների և ծրագրի ֆինանսավորման մասին ԱրմԻնֆո-ին ինչ-որ բան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ), ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում: Եվ ստացվեց  շատ <մաշված> պատկեր:

 

"Հյուսիս-Հարավը" անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այդ ճանապարհը իրանական սահմանից մինչեւ վրացական սահմանը տարածությունը կկրճատի  556 կմ-ից մինչեւ 490 կմ։ Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

 

Այդուհանդերձ, նախագծի մասշտաբայնությունը ոչ մի կերպ չի փոխկապակցվում Հայաստանի իշխանությունների, ինչպես նախկին, այնպես էլ ներկա, կողմից դրա իրականացման տեմպի հետ ։ 2009թ. մարտին Հայաստանի այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2009թ. ապրիլին ՝ Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված մրցույթի հաղթողի կամ հաղթողների մասին որոշում կայացնելուց հետո: Եվ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի խորհրդարանը 2010թ. փետրվարին վավերացրեց ԱԶԲ-ից 500 մլն դոլարի ֆինանսական միջոցներ ստանալու վարկային համաձայնագրերը (անհրաժեշտ 962 մլն դոլարից), միայն 2012թ. սեպտեմբերի 13-ին տրվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն ժամանակ Երևան - Արարատ ավտոմայրուղու առաջին հատվածի հիմնարկեքի արարողության ժամանակ տրանսպորտի արդեն հաջորդ նախարար Գագիկ Բեգլարյանը և այլ պատասխանատու աաանձինք հայտարարեցին, որ նախագիծը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2016 - 2017թթ.:

 

Մեկնարկից կես տարի չանցած ՝ 2013-ի փետրվարին իշխանությունները նախագծի արժեքը վերանայեցին մինչեւ 1,5 մլրդ դոլար: Իսկ 2017թ. սեպտեմբերին տրանսպորտի նոր նախարար Վահան Մարտիրոսյանի շուրթերից նոր թիվ հնչեց՝ ամբողջ 556 կմ երկարությամբ "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու կառուցումը կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, քանի որ միայն դրա հարավային հատվածը՝ Արտաշատ եւ Մեղրի քաղաքների միջեւ, նախնական գնահատականով, կպահանջի 1,5 մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ:

 

Անցած ժամանակահատվածում ծրագրի կապալառուները, ինչպես նաև պաշտոնատար անձինք բազմիցս դարձել են քրեական խրոնիկայի հերոսներ. նրանց մեղադրել են առանձնապես խոշոր չափերով խարդախության համար: Ինչպես 2018թ. վերջին հայտարարեց "հեղափոխական" կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ,"ինչ իրականացրել են՝  բոլորը գողացել են: Եվ լավ է, որ ծրագիրը չիրագործվեց, որովհետև այն չիրականացնելով, առաջին հերթին, հնարավոր եղավ կանխել կոռուպցիան։ Մենք ունենք քաղաքական մոտեցում և այն իրականացնում ենք", - ասաց նա։ Համապատասխանաբար, մշտապես վերանայվում էին նախագծի ավարտման ժամկետները։

 

Արդյունքում, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՏԿԵՆ-ում, <Հյուսիս-Հարավ> ներդրումային ծրագրի իրականացման 12-ամյա ժամանակահատվածում կառուցվել է 49,7 կմ ճանապարհ: Մասնավորապես, Տրանշ-1-ի շրջանակներում շահագործման են հանձնվել Երևան - Աշտարակ (11,4 կմ) և Երևան - Արտաշատ (19,6 կմ) հատվածները, ևս 18,7 կմ կառուցվել է Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ) շրջանակներում:

 

Այսօր ընթացքի մեջ են Ագարակի հնագիտական տեղանքը շրջանցող Տրանշ-2 8 կմ ճանապարհի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, ինչպես նաև Լանջիկ-Գյումրի (Տրանշ-3) 23 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Շինարարներն աշխատում են նաև Տրանշ-4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում:

 

Ճանապարհի ամենահարավային հատվածում (Ագարակ-Քաջարան) շինարարության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, այստեղ արդեն կապալառու է ընտրվել ։ Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի համար մրցույթ, իսկ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման գոյություն ունեցող ճանապարհի 4 կմ հատվածի (մոտ 7 կմ երկարությամբ) թունելի կառուցման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել միայն 2025 թվականին:

 

Հաջորդ տարի նախատեսվում է նաև սկսել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման աշխատանքները: Աշխատանքները կիրականացվեն երեք ենթաբաժիններով. հյուսիսային հատված ՝ 27,12 կմ երկարությամբ, Բարգուշատի թունելի հատված՝ 8,65 կմ երկարությամբ, և հարավային հատված՝ 24,25 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ, ճանապարհահատվածի երեք ենթաբաժինների կառուցման համար կպահանջվի 708 մլն եվրո վարկային միջոցներ: Հարավային ենթաբաժինը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) համատեղ ֆինանսավորմամբ: ՎԶԵԲ - ի կողմից ներկայացված նախնական ծրագրի համաձայն, հարավային հատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է Ֆինանսների նախարարությունում, ծրագրի մեկնարկից ի վեր, դրա իրականացման համար Հայաստանը ներգրավել է 800,74 մլն դոլար: Այսպես, Տրանշ 1 - ի (Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատված) շրջանակներում Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) ներգրավվել են 38,44 մլն SDR և 50,65 մլն դոլար վարկային միջոցներ (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 30.06.2017 թ.): Վարկի գումարից հանվել է մոտ 43 հազար դոլար: Վարկային միջոցներից օգտագործվել է 57 061 749,4 դոլար: Առաջին Տրանշի շրջանակներում պետության համաֆինանսավորումը կազմել է մոտ 10 մլն դոլար։

 

Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) իրականացման համար ԱԶԲ-ն կրկին տրամադրել է 170 մլն դոլար վարկ: 2024 թվականի մայիսի 23-ի դրությամբ այդ գումարից օգտագործվել է 101,046,056. 6 դոլար (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 31.12.2024 թ.): Պետության համաֆինանսավորումը կազմել է մոտ 40 մլն դոլար։

 

Տրանշ 3-ի համար (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ԱԶԲ-ը տրամադրել է 100 մլն դոլար, օգտագործվել է 75 700 516,1 դոլար (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 31.12.2024 թ.), Եվրոպական ներդրումային բանկից ստացվել է 60 մլն եվրո (64,3 մլն դոլար), օգտագործվել է 38 541 168,3 եվրո (միջոցների օգտագործման վերջնաժամկետը ՝ 29.12.2023 թ.): Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) շրջանակներում ստացվել է 6 միլիոն եվրո դրամաշնորհ (6,43 միլիոն ԱՄՆ դոլար), (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 30.04.2024 թ.), նույնքան էլ ստացվել է որպես տեխնիկական աջակցության դրամաշնորհ, օգտագործվել է 9 317 247 եվրո ։ ՀՀ համաֆինանսավորումը տվյալ Տրանշի շրջանակներում կազմել է մոտ 50 մլն դոլար։

 

Տրանշ 4-ում (Արտաշատ-Ագարակ ճանապարհահատված) ԵԱԶԲ-ից (ԿԶԵՀ) փոխառու միջոցները կազմել են 150 մլն դոլար, օգտագործվել է 2 508 893,5 դոլար (միջոցների օգտագործման վերջնաժամկետն է 30.12.2026 թ.): Եվս 236 մլն եվրո (252,92 մլն դոլար) Հայաստանը կներգրավի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) (միջոցների օգտագործման վերջնաժամկետն է 15.05.2032 թ.): Համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 15-ին՝ Երևանում ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովի շրջանակներում: 4-րդ Տրանշի շրջանակներում ՀՀ համաֆինանսավորումը ս. թ. ապրիլի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 131 մլն դոլար:

 

Ըստ Ֆինանսների նախարարության՝ առաջիկայում Հայաստանը նախատեսում է ֆինանսական միջոցներ ներգրավել ևս մի շարք միջազգային գործընկերներից: Այսպես, արդեն պաշտոնական հայտ է ներկայացվել Եվրոպական ներդրումային բանկից 236 մլն եվրո վարկ ստանալու համար՝ Սիսիան - Քաջարան ճանապարհահատվածի (Հյուսիսային և Հարավային ենթաբաժիններ) կառուցման համար։ Նույն հատվածում (Հյուսիսային ենթաբաժին) Հայաստանը նախատեսում է աշխատանքները ֆինանսավորել ԱԶԲ-ի վարկով (236 մլն եվրո ստանալու պաշտոնական հայտ է ներկայացվել):

 

Նախնական պայմանավորվածություն կա Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ ՝ 200 մլն դոլար վարկ ստանալու համար ՝ Քաջարանի թունելի կառուցման նպատակով։ Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ ևս նախնական պայմանավորվածություն կա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ներգրավելու վերաբերյալ (գումարի չափը ենթակա է ճշգրտման):

 

Թե էլի որքան գումար կպահանջվի ամբողջ ներդրումային ծրագիրը ֆինանսավորելու համար, ինչպես նաև երբ հնարավոր կլինի նախագիծն ավարտել, այսօր հարցը բաց է: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հնարավոր չէ գնահատել ողջ ծրագրի արժեքը, քանի որ դեռևս կան հատվածներ, որոնց վերաբերյալ դեռևս չկան նախագծանախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես, Արտաշատից մինչեւ Սիսիան 170 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծ մինչ օրս չկա, «թեեւ կա պատկերացում, թե ինչպես է անցնելու այդ ճանապարհը»։ Միևնույն ժամանակ, ՏԿԵՆ-ում վստահ են, որ նախագծի իրականացման ակտիվ փուլը կլինի 2025-2030թթ.: Արդեն վատ չէ՝ գոնե ինչ-որ որոշակիություն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել է
Էկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջԷկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջ
Տնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետՏնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ
Բաբկեն Թունյանը հակադարձում է Բաբկեն Թունյանը հակադարձում է "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Հայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերըՀայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերը
"Բյուջեն ես չեմ գրել". ՊԵԿ նոր ղեկավարը՝ 2024թ. հարկային թերհավաքագրման և 2025թ. 330 մլրդ դրամով ավելի հարկ հավաքելու հեռանկարի մասին
5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Խաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառովԽաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառով
Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերումՀայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերում
Փորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններումՓորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում
Հայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համարՀայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համար
Հայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովինՀայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին
ԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունըԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունը
Հայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրինՀայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարըՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարը
Նարեկ Մկրտչյան. Հայաստանում անապահովության նպաստի միջին չափը կավելանա՝ 33,350 դրամից մինչեւ 49,330 դրամՆարեկ Մկրտչյան. Հայաստանում անապահովության նպաստի միջին չափը կավելանա՝ 33,350 դրամից մինչեւ 49,330 դրամ
Շրջանառության հարկի ներկայիս վերանայումը կործանարար է Հայաստանի բիզնեսի համար. վարչապետի նախկին օգնականը Ֆինանսների նախարարությանը մեղադրում է Փաշինյանի հանձնարարականները սխալ կատարելու համարՇրջանառության հարկի ներկայիս վերանայումը կործանարար է Հայաստանի բիզնեսի համար. վարչապետի նախկին օգնականը Ֆինանսների նախարարությանը մեղադրում է Փաշինյանի հանձնարարականները սխալ կատարելու համար
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 11 ամսում նվազել են 10,2%-ով՝ ուղևորափոխադրումների 18,1% - ով աճի պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումները 11 ամսում նվազել են 10,2%-ով՝ ուղևորափոխադրումների 18,1% - ով աճի պայմաններում
Առեւանգված եւ հետախուզման մեջ գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկի վճարումիցԱռեւանգված եւ հետախուզման մեջ գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկի վճարումից
Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբՕվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ
Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 2024թ. դեկտեմբերին հասել է 52%-իՀայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 2024թ. դեկտեմբերին հասել է 52%-ի
2024թ. դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 8 455 մլն կվտ/ժամի2024թ. դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 8 455 մլն կվտ/ժամի
ՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Հայաստանի արտադրողները կմասնակցեն «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսինՀայաստանի արտադրողները կմասնակցեն «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներՖինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներ
Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջըՀայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը
Հայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համարՀայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համար
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Վերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի ՀայաստանՎերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի Հայաստան
Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններովՆախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով
Աղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրելԱղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներումՀայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներիցՕրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Էկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկաԷկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա
Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքովԳևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարարԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարար
Հայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համարՀայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համար
Գևորգ Պապոյանը՝ Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ
Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումըՖինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
ՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվիՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվի
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումըՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումը
ՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունումՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունում
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանումԻնչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանում
ԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ ՂազախստանինԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էրՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էր
11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում
Մինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել էՄինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել է
Ֆինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերըՖինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերը
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-իՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-իՀայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրաՀայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասինՓաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.01.2025
RUB3.890.01
USD398.940.84
EUR410.951.50
GBP486.630.87
CAD276.83-0.17
JPY25.610.04
CNY54.430.13
CHF437.630.88