Արմինֆո.Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը, որի հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։
«Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։ Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.foodexsaudiexpo.com/ : Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/.../1FAIpQLSflkwBN6AbJ4p.../viewform», - ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում սննդամթերքի արտադրությունը 2024թ. առաջին եռամսյակում նվազել է 2% - ով՝ մինչև 111.1 մլրդ դրամ։ Խմիչքների արտադրությունն աճել է 4.1% - ով ՝ մինչեւ 46.6 մլրդ դրամ:
ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալներով (2023թ. առաջին կիսամյակում) Հայաստանը պարենամթերքից Սաուդյան Արաբիա է արտահանել պահածոներ, սուրճ/սուրճի փոխարինիչ, ջուր, այդ թվում ՝ հանքային: Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 588.6 հազար դոլար, ինչը 27.8% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին:
![]() | 4.35 | 0.01 |
![]() | 396.23 | -0.16 |
![]() | 414.62 | -1.11 |
![]() | 499.13 | -0.40 |
![]() | 279.19 | -0.13 |
![]() | 26.11 | -0.04 |
![]() | 54.43 | -0.15 |
![]() | 439.62 | -0.47 |