Արմինֆո.2024 թվականի սկզբից ի վեր զգալիորեն աճել է այն կենսաթոշակառուների թիվը, ովքեր օգտվում են անկանխիկ գնումների 10% հետվճարից։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նախորդ տարվա բյուջեի կատարման արդյունքներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով, ներկայում հետվճարից օգտվում է արդեն 240 հազար թոշակառու, եւ բոլոր նախադրյալները կան, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի առավելագույնի: Որպես համեմատություն նախարարը ներկայացրել է 2022 թվականի վերջի տվյալները, երբ ծրագրին մասնակցել է մոտ 65 հազար կենսաթոշակառու։ Մկրտչյանը նշել է նաև դիտարկման տվյալները, ըստ որի, պարզվել է, որ կենսաթոշակային քարտերով ամենաշատը ծխախոտ և բենզին են գնում ։ "Ի սկզբանե հետվճարը չէին ցանկանում տարածել ծխախոտի և ալկոհոլի վրա, բայց այն ժամանակ չհաջողվեց մշակել անհրաժեշտ լուծում, որը հետվճար չէր հաշվարկի որոշակի խմբերի ապրանքների գնումից։ Հիմա հնարավոր է, լուծում գտնվի", - ասել է նախարարը։
Նշենք, որ հետվճարի ծրագիրը սկսել է գործել 2022 թվականի հուլիսի 1-ից։ Բոլոր այն կենսաթոշակառուներին, ովքեր իրենց քարտերով իրականացնում են ապրանքների և ծառայությունների գնումներ, պետությունը վերադարձնում է միջոցների 10 տոկոսը, սակայն 50 հազար դրամը չգերազանցող գումարի չափով: Ծրագրին մասնակցում են երկրի գրեթե բոլոր բանկերը, բացի "ՎՏԲ Հայաստան" բանկից, որի քարտերը դադարել են սպասարկել ArCa հաշվարկային կենտրոնը:
![]() | 4.88 | 0.06 |
![]() | 383.76 | 0.53 |
![]() | 444.24 | 3.33 |
![]() | 521.11 | 2.45 |
![]() | 282.78 | 1.72 |
![]() | 26.65 | 0.10 |
![]() | 53.45 | 0.09 |
![]() | 473.54 | 2.68 |