Արմինֆո.Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի զգալի հատվածում վերականգնված է բջջային կապը, իսկ ֆիքսված կապի և ինտերնետի տրամադրումը վերականգնվել է մասնակի: «Մեր տեխնիկական թիմը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ և լիարժեք վերականգնելու համար», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Team Telecom Armenia-ն հաղորդել էր, որ ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքների փլուզման արդյունքում վնասվել են նաև Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների, հատկապես՝ Լոռու մարզում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հյուսիսում հորդառատ անձրևները հանգեցրել են Դեբեդ, Աղստև գետերի վարարման և ջրհեղեղների Լոռու և Տավուշի մարզերում: Ավերվել են բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ, հեղեղվել են տներ։ Ենթակառուցվածքների առումով բազմաթիվ խնդիրներ կան ։ Մասնավորապես, խոսքը կապի, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի մասին է։
![]() | 4.81 | 0.03 |
![]() | 386.20 | -0.13 |
![]() | 435.48 | 2.79 |
![]() | 516.97 | 3.46 |
![]() | 276.87 | 0.07 |
![]() | 26.67 | 0.12 |
![]() | 53.56 | -0.06 |
![]() | 463.74 | 2.01 |