Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի», - ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։
RUB | 3.88 | -0.01 |
USD | 397.22 | 0.38 |
EUR | 405.08 | -3.74 |
GBP | 481.99 | -5.92 |
CAD | 275.12 | -0.37 |
JPY | 25.24 | 0.14 |
CNY | 54.18 | 0.06 |
CHF | 433.36 | -0.77 |