Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայրենական 10 ընկերություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։
Նախարարությունը, կարևորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին և մասնակիցներին:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական և սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները և որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը և «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:
Միջոցառումը հնարավորություններ է ստեղծում նաև ծանոթանալու ոլորտի միջազգային միտումներին ու զարգացումներին, ձեռք բերելու նոր գործընկերներ, հաստատելու գործարար կապեր:
«VivaTech-2024» 8-րդ միջազգային ցուցահանդեսը համախմբել է 1000-ից ավելի ստարտափների՝ աշխարհի տարբեր երկրներից։
![]() | 4.80 | 0.02 |
![]() | 389.94 | 0.49 |
![]() | 443.01 | -0.11 |
![]() | 520.80 | -0.36 |
![]() | 281.87 | 0.66 |
![]() | 27.26 | -0.04 |
![]() | 53.67 | 0.12 |
![]() | 472.60 | 1.05 |