
Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ:
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է համայնքին:
Կարևորելով համատեղ նախագծերի իրականացումը՝ քաղաքապետն ընդգծել է, որ թափոնների կառավարման առումով քաղաքի ներկայիս կարիքները համակարգային լուծումներ են պահանջում: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ համայնքը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը տասնամյակների կուտակված խնդիրներին կտա արդյունավետ լուծումներ:
Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության ընդլայնումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը՝ Սամեհ Վահբան իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է աջակցել համայնքին ինչպես խորհրդատվական աջակցության, այնպես էլ գործնական ծրագրեր իրագործելու տեսակետից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի կողմից իրականացված վերլուծության հիման վրա ըստ առաջնահերթության առանձնացնել գործողությունների հստակ ծրագրեր:
RUB | 4.92 | -0.05 |
USD | 381.82 | 0.16 |
EUR | 444.21 | -0.19 |
GBP | 508.28 | -0.66 |
CAD | 275.62 | -0.07 |
JPY | 24.36 | -0.09 |
CNY | 54.05 | 0.02 |
CHF | 474.13 | 0.84 |

