Արմինֆո.Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Rocket Line-ը հիմա արդեն ավելի երկար է, քան դու սպասում էիր։ Այո-այո, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ դու ունենաս ամենահարմարավետ պայմանները քո առօրյա վճարումների համար։
Եվ այսպես, Rocket Line-ն արդեն հասանելի է 60 ամսով, իսկ սա նշանակում է, որ դու կարող ես վայելել գնումներդ ցանկացած պահի՝ վճարումը կատարելով ավելի ուշ, ավելի հարմար ժամկետում։
Ընդ որում՝ մինչև 6 ամիս ժամկետ ընտրելու դեպքում Rocket Line թվային ապառիկը կարելի է մարել անգամ ամենավերջին պահին՝ ժամկետի վերջում, իսկ 9-ից մինչև 60 ամիս ժամկետի դեպքում գործում են ամսական հավասարաչափ մարումները։
Տեսնել, թե ինչ սահմանաչափ է քեզ հասանելի, կարելի է Idram&IDBank հավելվածի գլխավոր էջում կամ IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներում։
Ուզում ենք պարզապես հիշեցնել, որ Rocket Line թվային ապառիկը հասանելի է բոլոր այն վաճառակետերում, ուր առկա է Իդրամով վճարելու հնարավորություն, այսինքն՝ շուրջ 21․000 վաճառակետերում և 1000-ից ավելի առցանց խանութներում ու կայքերում, իսկ Rocket Line 0%-ը հասանելի է ավելի քան 8800 առևտրային կետերում, որտեղ դու կարող ես կատարել քո գնումները և չմտահոգվել անգամ տոկոսադրույքի մասին՝ հետագայում վճարելով ճիշտ նույն գումարը, որքան օգտագործել ես, և ոչ մի դրամ ավել։
Որտե՞ղ կարելի է վճարել Rocket Line 0%-ով․ այս հարցի պատասխանը կարող ես ստանալ՝ անցնելով հղումով ու ծանոթանալով վաճառակետերի աճող ցանկին։
Մեզ մնում է պարզապես հաճելի գնումներ մաղթել քեզ ու հիշեցնել, որ միշտ կարող ես թույլ տալ քեզ ավելին։
![]() | 4.81 | 0.03 |
![]() | 386.20 | -0.13 |
![]() | 435.48 | 2.79 |
![]() | 516.97 | 3.46 |
![]() | 276.87 | 0.07 |
![]() | 26.67 | 0.12 |
![]() | 53.56 | -0.06 |
![]() | 463.74 | 2.01 |