Ուրբաթ, 17 Մայիսի 2024 12:05
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ

Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ

Արմինֆո. Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով նախագծով ամրագրվում է, որ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` այս դեպքում Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվող իրավական ակտ է, եւ պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ:

 

Նշվել է, որ Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կլինի կամավոր, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: «Կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը կպատկանի տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ»,- ընդգծել է զեկուցողը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Կառավարությունն առաջարկում այս նախագիծը` Գեւորգ Պապոյանը նշել է. «Դեռեւս 2010 թվականից Կառավարությունը որդեգրել է առեւտրային իրավաբանական անձանց շրջանում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը խրախուսելու եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին աջակցելու քաղաքականություն: Սակայն Կառավարությունն այդ ժամանակ նման իրավունք չի ունեցել, եղել են Կառավարության որոշումներ, բայց օրենսդրական համապատասխան լիազորություններ սահմանված չեն եղել»:

 

Նախաձեռնությամբ սահմանվում են նաեւ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Ըստ նախարարի` Կորպորատիվ կառավարման նպատակն է աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության եւ հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձեւավորմանը: «Այս տեսանկյունից բազմաթիվ են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակումներն ու հանձնարարականները, որոնք ընդգծում են Կորպորատիվ կառավարման կանոնների կարեւորությունն ու առանձնացնում են այն սկզբունքները, որոնք պետք է դրված լինեն կորպորատիվ կառավարման համակարգի հիմքում»,- բարձրաձայնել է զեկուցողը: Նա տեղեկացրել է, որ Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման տեսանկյունից առանձնահատուկ դերակատարում ունեն ՏՀԶԿ-ի կողմից հրապարակված Կորպորատիվ կառավարման սկզբունքները:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե օրենսդրական փոփոխությունից հետո ինչքան ընկերություններ կհետեւեն Կորպորատիվ կառավարման կանոնակարգի ընդունմանը: Ի պատասխան` Գեւորգ Պապոյանն ասել է. «Կարծում եմ, որ այս փուլում մենք ունենք հետաքրքրվածություն որոշ ընկերությունների կողմից, որոնք ներգրավված են տարբեր ոլորտներում: Եթե մենք ուզում ենք բիզնեսի կառավարման որակապես նոր փուլ եւ ներդրումների ներգրավման որակապես նոր համակարգի անցնենք, ապա վստահ եմ` սա լավ հնարավորություն է շարունակաբար բարելավելու մեր գործարար միջավայրը»:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը, կարեւորելով նախաձեռնությունը, նշել է, որ դրա ընդունմամբ ՀՀ տնտեսական դաշտում կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող ընկերությունները կկարողանան միջազգային հարթակում սերտ համագործակցություն ունենալ նմանատիպ համակարգեր ունեցող կորպորացիաների հետ:

 

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախաձեռնությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի ՀայաստանումTeam Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
Ծառատունկ՝ հանուն կանաչ ՀայաստանիԾառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի
Աշնանը Հայաստանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողովԱշնանը Հայաստանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում գեներացվել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկ.  ՓաշինյանԵկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում գեներացվել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկ.  Փաշինյան
100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում Հայաստանի ֆոնդային բորսայում100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում Հայաստանի ֆոնդային բորսայում
Սուրեն Պարսյանը Սուրեն Պարսյանը "լավատեսական" է համարել Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի վերանայված կանխատեսումը՝ դեպի նվազում
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետՀայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Հայաստանի ԿԲ-ն որոշել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը պահպանել 1,75 մակարդակումՀայաստանի ԿԲ-ն որոշել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը պահպանել 1,75 մակարդակում
Պետեկամուտների կոմիտեն շինանյութերի վաճառքի ոլորտում բացահայտել է ավելի քան 10 մլն դոլարի ստվերային շրջանառության փաստՊետեկամուտների կոմիտեն շինանյութերի վաճառքի ոլորտում բացահայտել է ավելի քան 10 մլն դոլարի ստվերային շրջանառության փաստ
Հայաստանը մասնակցում է Մերձավոր արեւելքում խոշորագոույն Arabian Travel Market զբոսաշրջային  ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է Մերձավոր արեւելքում խոշորագոույն Arabian Travel Market զբոսաշրջային  ցուցահանդեսին
2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան ներկրվող բենզինի և դիզելային վառելիքի մաքսային արժեքը չի փոխվել. ՄՊՀ2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան ներկրվող բենզինի և դիզելային վառելիքի մաքսային արժեքը չի փոխվել. ՄՊՀ
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
Հունիսի սկզբին Երևանում կմեկնարկի զբոսաշրջիկների շրջանում սիրված Yerevan Wine Days փառատոնըՀունիսի սկզբին Երևանում կմեկնարկի զբոսաշրջիկների շրջանում սիրված Yerevan Wine Days փառատոնը
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության արագացում Է կանխատեսումԵԱԶԲ-ն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության արագացում Է կանխատեսում
Հայկական առաջին «Հայասաթ-1» արբանյակն ավարտել է իր առաքելությունըՀայկական առաջին «Հայասաթ-1» արբանյակն ավարտել է իր առաքելությունը
Հայաստանում առաջարկել են վարկանիշավորել շինարարական ընկերություններըՀայաստանում առաջարկել են վարկանիշավորել շինարարական ընկերությունները
Կառավարությունը գները թանկացրեց 5%-ով. Կառավարությունը գները թանկացրեց 5%-ով. "Մանթաշյանց" գործարարների միության նախագահ
Համաշխարհային բանկը 2025 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 5 տոկոսից նվազեցրել է մինչեւ 4%Համաշխարհային բանկը 2025 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 5 տոկոսից նվազեցրել է մինչեւ 4%
Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկումՆոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 1-ին եռամսյակում կրճատել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 1-ին եռամսյակում կրճատել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանի ապահովագրական հատվածը 2025թ. 1-ին եռամսյակում տարեկան 7%-ով կրճատել է հարկային վճարումներըՀայաստանի ապահովագրական հատվածը 2025թ. 1-ին եռամսյակում տարեկան 7%-ով կրճատել է հարկային վճարումները
FlyOne Armenia-ի եւ Shirak Avia-ի համաատեղ հայտարարություն. Կառավարության որոշումը կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարներըFlyOne Armenia-ի եւ Shirak Avia-ի համաատեղ հայտարարություն. Կառավարության որոշումը կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ը 2025 թվականի հունիսին, հավանաբար, Հայաստանին կտրամադրի stand-by 25 միլիոն դոլարի վարկի հասանելիությունԱՄՀ-ը 2025 թվականի հունիսին, հավանաբար, Հայաստանին կտրամադրի stand-by 25 միլիոն դոլարի վարկի հասանելիություն
Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱմերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր՝  միայն ռուբլով գործարքների առնչությամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր՝  միայն ռուբլով գործարքների առնչությամբ
Առաջին եռամսյակը հարկերի համար ցուցանիշ չէ - ԶՊՄԿԱռաջին եռամսյակը հարկերի համար ցուցանիշ չէ - ԶՊՄԿ
 Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով
Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներինՈւղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից
Արդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսըԱրդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններՍիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը նվազում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը նվազում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներումՀայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներում
Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը երկիրՀայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը երկիր
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսն ու Շիրակի մարզպետը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող հարցերԳյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսն ու Շիրակի մարզպետը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Ընդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարիԸնդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարի
Balchug Capital ներդրումային ընկերությունն ավարտել է Ռուսաստանի Goldman Sachs Bank-ի ձեռք բերման գործարքըBalchug Capital ներդրումային ընկերությունն ավարտել է Ռուսաստանի Goldman Sachs Bank-ի ձեռք բերման գործարքը
Հարկային քաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է, քան, պարզապես, գումարում-հանումը. Վահրամ Միրաքյանը դիմել է Հայաստանի ֆինանսական իշխանություններինՀարկային քաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է, քան, պարզապես, գումարում-հանումը. Վահրամ Միրաքյանը դիմել է Հայաստանի ֆինանսական իշխանություններին
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համարՎերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ումՈրակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօրԶեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
Կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրըԿառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրը
Ինչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրումԻնչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրում
Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանըԱգրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը
Պետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանըՊետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգըՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը
ՉԺՀ-ը պատրաստվում է ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ
Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. ԱլիշերովՀայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետՀայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարարԴեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարար
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարարՀայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզումTeam-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստԲացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստ
ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխություններըԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխությունները
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհըԿոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.04.2025
RUB4.800.02
USD389.940.49
EUR443.01-0.11
GBP520.80-0.36
CAD281.870.66
JPY27.26-0.04
CNY53.670.12
CHF472.601.05