Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:53
Նաիրա Բադալյան

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: Նախատեսվում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար: Նախատեսվում է նաև փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։ Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար: Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում: Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հավանություն է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով: Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում: Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք: Գործողության շրջանակներում նախատեսվում է՝ Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին, մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով, օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը: Նախատեսվում է աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը: Նախատեսվում է բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները 10.2% - ով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի մուտքերըԴեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները 10.2% - ով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի մուտքերը
ԵՏՀ-ում քննարկվել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նկատմամբ մոտեցումներըԵՏՀ-ում քննարկվել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նկատմամբ մոտեցումները
ՏԿԵ նախարարը քննարկել է հանրապետության  բարձրավոլտ էլեկտրացանցերի խնդիրներըՏԿԵ նախարարը քննարկել է հանրապետության  բարձրավոլտ էլեկտրացանցերի խնդիրները
ՄՖԿ-ը Հայաստանում գործարկում է ռիսկերի բաշխման մեխանիզմ. որպես գործընկեր հանդես կգան  «Ակբա բանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ըՄՖԿ-ը Հայաստանում գործարկում է ռիսկերի բաշխման մեխանիզմ. որպես գործընկեր հանդես կգան «Ակբա բանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը
Team Telecom Armenia-ն բարձրացնում է բիզնես միջավայրի նշաձողը ՝ գնալով էկո-գիտակցված միջավայրի ձևավորման ճանապարհովTeam Telecom Armenia-ն բարձրացնում է բիզնես միջավայրի նշաձողը ՝ գնալով էկո-գիտակցված միջավայրի ձևավորման ճանապարհով
Տավուշի եւ Վայոց Ձորի մի շարք գյուղերի համար Հայաստանի իշխանություններն ընդլայնել են տների կառուցման սուբսիդավորման ծրագիրըՏավուշի եւ Վայոց Ձորի մի շարք գյուղերի համար Հայաստանի իշխանություններն ընդլայնել են տների կառուցման սուբսիդավորման ծրագիրը
Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերինԷկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերին
Հայաստանում անհուսալի վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը կուղղվի վարկի մարմանըՀայաստանում անհուսալի վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը կուղղվի վարկի մարմանը
Հայաստանում արդեն կա ավելի քան 3 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 76,4%-ըՀայաստանում արդեն կա ավելի քան 3 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 76,4%-ը
ՀՀ ֆինանսների նախարար. Չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, բայց մենք պետբյուջեի միջոցները բավականին արդյունավետ ենք ծախսումՀՀ ֆինանսների նախարար. Չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, բայց մենք պետբյուջեի միջոցները բավականին արդյունավետ ենք ծախսում
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Հայաստանը եւ Հոնկոնգը կբացառեն եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումըՀայաստանը եւ Հոնկոնգը կբացառեն եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը
ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետըԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետը
ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրովԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով
Հայաստանում մեկնարկել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրիՀայաստանում մեկնարկել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը ՀայաստանումԿոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդդիմություն։ Հազարավոր քաղաքացիներ այլևս չեն քվեարկի ՔՊ-ի օգտին՝ նրա առաջարկած հարկային փոփոխությունների պատճառով․վարչապետի նախկին օգնականՖինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդդիմություն։ Հազարավոր քաղաքացիներ այլևս չեն քվեարկի ՔՊ-ի օգտին՝ նրա առաջարկած հարկային փոփոխությունների պատճառով․վարչապետի նախկին օգնական
Հայաստանի ԿԲ-ը կողմնորոշվել է 2024 թվականին ՀՆԱ-ի աճի կանխատեսման առնչությամբ՝ 6 տոկոս՝ 2025 թվականին ակնկալելով տեմպերի արագացում մինչեւ 7,1 տոկոսՀայաստանի ԿԲ-ը կողմնորոշվել է 2024 թվականին ՀՆԱ-ի աճի կանխատեսման առնչությամբ՝ 6 տոկոս՝ 2025 թվականին ակնկալելով տեմպերի արագացում մինչեւ 7,1 տոկոս
4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ըՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
ՀՀ ԱԺ խոսնակ. տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համարՀՀ ԱԺ խոսնակ. տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար
Մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկՄինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել
Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի  քվեարկության միջանկյալ արդյունքներըԵրեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները
Փաշինյանի մոտ քննարկել են Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծՓաշինյանի մոտ քննարկել են Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծ
ԿԲ ղեկավար. Գնաճի նպատակային ուղենիշի նվազեցումը թույլ կտա միջնաժամկետ կտրվածքով կրճատել տնտեսության ծախսերըԿԲ ղեկավար. Գնաճի նպատակային ուղենիշի նվազեցումը թույլ կտա միջնաժամկետ կտրվածքով կրճատել տնտեսության ծախսերը
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
Կառուցապատողների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրներըԿառուցապատողների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրները
Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակովՀայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով
Երեւանում կմեկնարկի բնակարանային ֆոնդի նորացման պիլոտային ծրագիրըԵրեւանում կմեկնարկի բնակարանային ֆոնդի նորացման պիլոտային ծրագիրը
Փորձագետ. Անշարժ գույքի իրացման առումով ակնկալում ենք նվազում, բայց կառուցապատման տեմպերն իներցիայով կաճեն Փորձագետ. Անշարժ գույքի իրացման առումով ակնկալում ենք նվազում, բայց կառուցապատման տեմպերն իներցիայով կաճեն
Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ԵՏՀՍկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ԵՏՀ
Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքըԵրեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը
ԵՏՀ նախարար. 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում 60 մլն կեղծ ապրանք է առգրավվելԵՏՀ նախարար. 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում 60 մլն կեղծ ապրանք է առգրավվել
Հայաստանի ԿԲ-ը կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.25%-ից մինչեւ 7%Հայաստանի ԿԲ-ը կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.25%-ից մինչեւ 7%
Հայաստանում կա փակ ճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է ավտոտրանսպորտի երթեւեկության համարՀայաստանում կա փակ ճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է ավտոտրանսպորտի երթեւեկության համար
Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համագործակցության խորացմամբ՝ տեխնոլոգիական կրթության ոլորտումՀայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համագործակցության խորացմամբ՝ տեխնոլոգիական կրթության ոլորտում
ՏԿԵ նախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված էներգահամակարգում տիրող իրավիճակինՏԿԵ նախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված էներգահամակարգում տիրող իրավիճակին
Ռուբլու «անկումը» բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, չի բացառվում հայկական դրամի հետագա կտրուկ շոկի հնարավորությունը. փորձագետՌուբլու «անկումը» բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, չի բացառվում հայկական դրամի հետագա կտրուկ շոկի հնարավորությունը. փորձագետ
 Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարին Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարին
Պետությունը համալիր լուծումներ է մշակում՝ Լոռիում և Տավուշում ջրհեղեղից հետոՊետությունը համալիր լուծումներ է մշակում՝ Լոռիում և Տավուշում ջրհեղեղից հետո
ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովինԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փոքր ՀԷԿ կկառուցի՝ սեփական կարիքների համարԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փոքր ՀԷԿ կկառուցի՝ սեփական կարիքների համար
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներինԿոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին
Հայ պաշտոնյաները խոստացել են լուծել Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների խնդիրներըՀայ պաշտոնյաները խոստացել են լուծել Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների խնդիրները
ՀՀ ՆԳՆ. Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է երթևեկության համարՀՀ ՆԳՆ. Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է երթևեկության համար
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԱԱՊՀ  խորհրդի անդամներիԷկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԱԱՊՀ  խորհրդի անդամների
Գևորգ Պապոյան. Զբոսաշրջային հոսքի արագ վերականգնում, ինչպես նախորդ տարի, տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք որակական փոփոխություններԳևորգ Պապոյան. Զբոսաշրջային հոսքի արագ վերականգնում, ինչպես նախորդ տարի, տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք որակական փոփոխություններ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.12.2024
RUB3.830.02
USD394.01-0.30
EUR413.24-0.63
GBP498.30-4.13
CAD277.08-1.74
JPY25.67-0.22
CNY54.15-0.11
CHF440.73-3.86