Չորեքշաբթի, 6 Մարտի 2024 13:29

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը

Արմինֆո. Այսօր Հայաստանում քննարկվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական կարգավորման բացը լրացնելու խնդիրը: Ի դեպ,  չպետք է նույնականացնել ՏՏ ոլորտի զարգացման և բիզնեսի ու հանրային ոլորտների թվայնացման խնդիրները, քանի որ դրանք գտնվում են բոլորովին տարբեր հարթություններում:

Տնտեսության թվայնացման թիրախները բազմաշերտ են և ըստ առաջնահերթությունների ներառում են կյանքի բոլոր ոլորտները: Թվայնացման տարաբնույթ խնդիրների շարքում հատկապես կարևոր է բիզնես ոլորտի թվայնացումը: Այն առաջ է բերել բոլորին հայտնի առերևույթ մի շարք  հասկացություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրը (e-commerce), որից, ի դեպ, այսօր օգտվում է բնակչության զգալի մասը, էլեկտրոնային բիզնեսը (e-business), ֆինանսական տեխնոլոգիաները (Fintech), կրիպտոարժույթները (Cryptocurrency), տոկենոմիկա (Tokenomics) և այլ հասկացություններ:

Հարկ է փաստել, որ առկա է 2021-2025 թթ. «Հայաստանի թվայնացման ռազմավարություն» ծրագիրը: Մինչդեռ, բիզնեսի թվայնացման հիմնախնդրի վերաբերյալ, հաճախ դրսևորվում է խիստ հատվածային, շատ դեպքերում մակերսային և կամ անբովանդակ արծարծումներ և իմիտացիոն բնույթի քայլեր:

Մեր ուսումասիրությունների վկայում են, որ Հայաստանը 2024 թ. մարտի դրությամբ բիզնեսի թվայնացման մակարդակով հետ է մնում տարածաշրջանի երկրներից՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան և ԵԱՏՄ-ի երկրներից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան), մասնավորապես՝ թվային (վիրտուալ) ֆինանսական ակտիվների և կրիպտոարժույթների կիրարկման, ինչպես նաև դրանց օրենսդրական կարգավորման ասպեկտներով:

Օրենսդրական կարգավորման առումով ՀՀ-ում  փաստացի բացակայում է. ա)  թվային ֆինանսական  ակտիվների իրավական դասակարգումն ու դրանց համարժեք իրավակարգավորումները, բ) միջազգային պրակտիկայում տեխնոլոգիական ինովացիոն հատվածում լայնորեն կիրառվող ֆինտեխ նորարարությունները խթանող փորձարարական կարգավորող ռեժիմը (Sandbox), գ) բանկերի, ֆինանսական հաստատությունների կողմից «բաց բանկային ծառայությունների» (Open banking) կիրարկման օրենսդրական կարգավորումները: Կարևորվում է նաև կրիպտոարժույթների անմիջապես թվային հարթակից ձեռբերման կամ մայնինգի իրավակարգավորւմները, կապված՝ բիտկոյնի (BTC) էներգոծախսատար գործընթացի հետ: Այդ առումով, մասնավորապես՝ Ղրղստանում բիտկոյնի մայնինգի համար սահմանված է հատուկ հարկ, որի դրույքաչափը սպառված էներգիայի վճարի 15 տոկոսի չափով է: Ղրղստանում նման մոտեցումը կապված է էներգետիկ սուղ ռեսուրսների հետ, որի պարագայում երկրում արտադրվող էլեկտրոէներգիայի ծավալի շուրջ կեսը փործում են օգտագործել կրիպտոմայներնեը, որն էլ առաջացնում լուրջ խնդիրնեև: Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում կրիպտոարժույթների գործարքներից ստացված եկամտի հարկման ռեժիմների սահմանման համար հիմք է հանդիսանում նման ակտիվները որպես՝ գույք կամ ֆինանսական ակտիվ դասակարգումը: ՀՀ-ում թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական դասակարգման և կարգավորման բացակայությունը իր հերթին անորոշություններ է առաջացնում դրանց հարկման ռեժիմների առումով:

Վերը նշված իրավակարգավորման բացերը վկայում են, որ ՀՀ-ում առկա է բիզնես ոլորտի թվայնացման հիմնախնդրի համակարգված ու նպատակային, ճշգրիտ կառուցակարգերով ու արդիական լուծումներով իրավական կարգավորման անհրաժեշտությունը: 

21-րդ դարում գլոբալ մասշտաբով ընթացող թվայնացումը իր հետ բերել է թվային փիլիսոփայություն, տեխնոլոգիաական անհավանական զարգացումներ ու դրանից ածանցվող  լուծումներ, որոնք էլ իրենց հեթին  ձևավորել թվային մետա-միջավայր և էկոհամակարգ: Արդի դարաշրջանը թվային հիմնարար հեղափոխական և տեկտոնիկ փոփոխություններ է առաջացրել միջազգային գլոբալ տնտեսությունում և նրա բոլոր ոլորտներում: Բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ ի հայտ են բերել թվային նոր կառուցակարգեր և դրանից ածանցվող տարաբնույթ առցանց ծառայություններ և պրոդուկտներ, որոնք այսօր արդեն իսկ դարձել են մարդկանց և բիզնեսի կյանքի անբաժանելի մասը: Այդ զարգացումներից դուրս մնալը կնշանակի մրցունակության տապալում   բոլոր մակարդակներում և բոլորի համար:

Ճեղքում ապահովող ինովացիոն թվային տեխնոլոգիաների հիմքով մրցունակակության թվային վիրտուալ դաշտում ներմուծվում են նորարական պրոդուկտներ, որոնք իրենց հերթին առաջ են բերում տեսանելի նոր ավելացված արժեք ստեղծող բիզնես մոդելներ: Դրանք ներդրվում են ամենուրեք, առանց տարածության և աշխարհագրական սահմանափակումների (մահ տարածությանը՝ թևավոր արտահայտության հիմքով), ի հաշիվ ներառական բնույթի, դյուրին և հարմարավետ կիրարկման, նվազ ծախստարության և այլ առավելությունների:

ՀՀ-ում բիզնեսի թվայնացման աջակցությունը պահանջում է առանձին համապարփակ ծրագրի ընդունում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում բիզնես ոլորտի թվյանացման գործընթացի աջակցման»  ծրագիր (ստորև Ծրագիր), միտված՝ երկրի հեռանկարային զարգացման տեսլականի ապահովմանը, դրան համարժեք միջնաժամկետ ու կարճաժամկետ խնդիրների իրագործման միջոցառումներով ու ենթածրագրերով:

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրները բազմաթիվ են, մինչդեռ ակնհայտ է, որ  տնտեսության բոլոր հատվածների համար հրամայական է ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական մակարդակով՝ որակապես թվային մատրիցով զարգացումների ապահովումը:

Մեծ հաշվով, խնդիրը նրանում է, որ մինչ այժմ տնտեսության իրական հատվածը, ՏՏ ոլորտը և ֆինանսական հատվածը գործում են չեզոք և ավտոնոմ, յուրաքանչյուրը իր առաջնահերթությունների և խնդիրների շրաջանակներում (ինչպես կարապը, խեցգետինը և  գայլաձուկը հայտնի առակում): 

Այդ առումով վերը նշված Ծրագրի պետք է միտված լինի Հայաստանում թվայնացման խնդիրների լուծմանը միաժամանակ՝ ա) տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բ) տնտեսության իրական գ) ֆինասական հատվածներում, և իհարկե, դ) կրթական ոլորտում: Ծրագրի նպատակադրման հայեցակարգը պետք է կառուցվի կոնվերգենտ զարգացման առանցքի վրա, այն է՝  թվայնացման միջոցով լուծել տնտեսության իրական, ֆինանսական և ՏՀՏ հատվածների կոնվերգենտ բնույթի սերտաճման հիմնախնդիրը: Ի դեպ, ըստ Օքսվորդի բառարանի մեկնաբանության կոնվերգենտ (convergence) նշանակում է՝ «տարբեր ուղղություններից միասին շարժվելու ու հանդիպման գործընթաց, այն կետում, որտեղ դա տեղի է ունենում»: Նման սերտաճումը իր հերթին կբերի շահավետ սիներգետիկ (synergy) արդյունք՝ մրցունակության նոր որակ նշված բոլոր հատվածների տնտեսական միավորների և իհարկե ամենակարևոր շահառուների՝ մարդկանց և բոլոր սպառողների համար: Համաձայն նույն Օքսվորդի բառարանի (synergy) մեկնաբանվում է. «հավելյալ էներգիա, ուժ, հաջողություն և այլն, ինչը ձեռք է բերվում երկու կամ ավելի անձանց, ընկերությունների կամ միավորների կողմից, որոնք աշխատում են միասին, ոչ թե առանձին»:

Տնտեսության նշված հատվածների կոնվերգենտ զարգացումը ենթադրում է ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև որակական զարգացում նորարարությունների խթանման հիմքով, երբ յուրաքանչյուր ոլորտ կարող է նպաստել ու միաժամանակ օգուտներ քաղել նման սերտաճումից: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաներ նորարարությունները, ինչպիսիք են արհեստական բանականությունը (AI), մեքենայական ուսուցումը (ML), ամպային հաշվարկները (CC), մեծ տվյալների վերլուծությունը (BD) և բանացանցը կամ «իրերի ինտերնետը»  (IoT) և այլ, փոխակերպում են տնտեսության իրական և ֆինանսների հատվածները, ամենակարևորը ստեղծում նոր ապակենտրոնացված բիզնես մոդելներ:

Իրական հատվածում ՏՀՏ-ն դյուրինացնում է ավտոմատացումը, բարձրացնում արտադրողականությունը, այնպիսի տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են ռոբոտաշինությունը և խելացի արտադրությունը: Իրական հատվածի բիզնեսները  տեղեկացված որոշումներ են կայացնում արտադրության, մատակարարման շղթայի կառավարման և շուկայի պահանջարկի հիմքով: Ըստ այդմ, այն հանգեցնում է գործընթացների օպտիմալացմանը, ծախսերի կրճատմանը, կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ֆինանսական ոլորտում ՏՏ-ն հնարավորություն է տալիս զարգացնել ֆինտեխ լուծումները, առցանց բանկինգը, թվային վճարումները, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերը: Ֆինտեխի նորարարությունները դյուրինացնում են իրական ժամանակում գործարքները, ռիսկերի գնահատումը, անհատականացված ֆինանսական ծառայությունները և խարդախությունների հայտնաբերումը: Այն հանգեցրել է թվային բանկինգի, միահավասարների (Peer to Peer) վարկավորման հարթակների, ռոբո-խորհրդատուների, բլոկչեյնի ու խելացի պայմանագրերի վրա հիմնված ծառայությունների առաջացմանը: Ֆինտեխը փոխակերպում է ֆինանսական ծառայությունները՝ դրանք դարձնելով ներառական ավելի մատչելի, հասանելի, թափանցիկ և արդյունավետ: Ֆինտեխ ծառայությունները բարձրացնում են կապիտալի հասանելիությունը իրական հատվածում բիզնեսների համար՝ խթանելով ձեռներեցությունն ու որակական զարգացումն ու աճը:

Կոնվերգենտ կամ սերտաճված զարգացման առավելություններն են արտադրողականության ու արդյունավետության կտրուկ բարձրացումը: ՏՏ ոլորտի ինտեգրումը իրական և ֆինանսական հատվածների հետ բարձրացնում է գործառնական արդյունավետությունը՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արտադրողականությունը: Ոլորտների սերտաճումը խթանում է նորարարությունը՝ հնարավորություն տալով զարգացնել նոր տեխնոլոգիաներ, պրոդուկտներ և ծառայություններ, որոնք բավարարում են շուկայի հարաճող պահանջները:

Ընդհանուր առմամբ, ՏՏ-ի, իրական հատվածի և ֆինանսական հատվածի միջև սերտաճումը նպաստելու է տնտեսական աճին` խթանելով ավելի դինամիկ և փոխկապակցված բիզնես միջավայր:

ՀՀ կառավարությունը, բիզնեսները, կրթական ոլորտը և այլ շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն ոլորտների միջև սերտաճող համագործակցության և նորարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ առավելագույնի հասցնելու կոնվերգենտ զարգացման օգուտները: Այն պետք է ներառի. ա) թվային ենթակառուցվածքում ներդրումները, բ) ինովացիոն հետազոտությունների և զարգացմանն աջակցող քաղաքականությունը, գ) բիզնեսի թվայնացման իրավական կարգավորումների ընդունումը, որոնք կխթանեն նորարարությունները, կբարձրացնեն մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու ներառականությունը, միաժամանակ՝ ապահովելով կայունություն և անվտանգություն:

Ըստ Ծրագրի նպատակադրումների հարկ է առանձնացնել նրա հիմնական առանցքները.

- տնտեսության թվայնացման իրավական կարգավորման ապահովման, ռիսկերի կանխարգելման համար անհրաժեշտ կառուցակարգերի, չափորոշիչների և ամբողջական նախագծերի մշակում,

- թվայնացման հիմնախնդիրների բացահայտման և լուծումների վերաբերյալ հետազոտությունների իրականացում,

- տնտեսության իրական և ֆինանսական հատվածների միավորների թվայնացման գործնական խնդիրների խորհրդատվություն,

- թվայնացման հարաճող բաղադրիչներին, կառուցակարգերին, ձևերին, մոդելներին առընչվող ուսուցում և շարունակական կրթություն:

Ծրագրի վերը նշված նպատակներով պայմանավորված հիմնական միջացաոռւմների շարքում հարկ է առանձնացնել հետևայլները:

Ծրագրի թվայնացման իրավական ապահովման կառուցակարգերի, չափորոշիչների և ամբողջական կարգավորման շրջանակում, մասնավորապես՝ թվայնացման խնդիրների կանոնակարգման նպատակով հարկ է ներդնել «Թվային կամ վիրտուալ ակտիվների մասին» ՀՀ օրենքը: Այն առաջնային պետք է սահմանի    թվային ակտիվների և կրիպտոարժույթների դասակարգումը, ըստ որի կվորոշվի դրանց նկատմամբ կարգավորման շրջանակը: Այն, ըստ այդմ, կներառի՝ ներդրողների և ապառողների պաշտպանությունը, կրիպտոարժույթների տարածքում խարդախությունների և շուկայի մանիպուլյացիաների կանխարգելումը: Դրանց շարքում կարևորվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների փոխանակումների և թվային ակտիվների գործարքներում ներգրավված անձանց նկատմամբ անվտանգության պրակտիկայի նպատակով կիրառվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի և ճանաչիր քո հաճախորդին (KYC) մոտեցումների և ընթացակարգերի կիրառումը:

Թվային ակտիվների և կրիպտոարժույթների համատեքստում արդիական են  տվյալների պաշտպանություն և գաղտնիության հետ կապված կանոնակարգումները: Այն, մասնավորապես, վերաբերվում է կրիպտո բորսաների և կրիպտոարժույթներ տնօրինող այլ կազմակերպությունների կողմից հավաքագրված անձնական տվյալների պահպանմանը:

Թվային  ակտիվների կարգավորման որոշ խնդիրներ հատվում են արժեթղթերի ոլորտի կարգավորումների հետ, մասնավորապես՝ երբեմն որոշ թվային ակտիվների տեսակներ հավասարեցվում են արժեթղթերին, և ըստ այդմ, ենթարկվում են  արժեթղթերի համանման կանոնակարգումներին: Միջազգային պրակտիկայում, մասնավորապես՝ այն վերաբերվում է կրիտոարժույթների սկզբնական առաջարկների (Initial coin offerings - ICO) և թվային տոկենների կամ անվտանգության տոկենների առաջարկների (Security token offering –STO) և թվային ակտիվներով իրականացվող դրամահավաքի այլ ձևերի հետ կապված կանոնակարգերին:

Նշված օրենքով կարգավորման հիմնախնդիրների շարքում են թվային ակտիվների հետ կապված անդրսահմանային գործարքները վերահսկան շրջանակները: Կարգավորողները  քննարկում են նաև թվային ակտիվների և կրիպտոարժույթների հիմքում ընկած բլոկչեյն տեխնոլոգիաների առանցքում ապակենտրոնացված հարթակների (DAO) և ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) մատրիցը ձևավորող միավորների հնարավոր կանոնակարգումները, ելնելով՝ դրանց բաց և փակ համակարգերի «ինկլյուզիվ» կամ ընդգրկուն ու ներառական և  «էքսկլյուզիվ» կամ բացառիկ բնույթից:

Բլոկչեյն (Blockchain) տեխնոլոգիաները ելնելով՝ ներառական կամ բացառիկ բնույթից դասում են թույլտվություն չպահանջող և թույլատրվող բլոկչեյների (Permissionless vs. Permissioned Blockchains) հայտանիշներով: Թույլտվություն չպահանջող բլոկչեյնները բաց են բոլոր ցանկացողների համար, ովքեր կարող են միանալ և մասնակցել առանց որևէ հաստատման, մասնավորապես՝ այդպիսին են «Bitcoin»-ը և «Ethereum»-ը: Դրանք, ընդհանուր առմամբ, առավել ընդգրկուն են, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել և օգտագործել դրանք:

Թույլատրված բլոկչեյնները պահանջում են հստակ թույլտվություն միանալու և մասնակցելու համար: Դրանք հաճախ օգտագործվում են խմբի անդամ անձանց շրջանակներում, որտեղ գաղտնիությունն ու վերահսկողությունը գեր կարևոր են: Թույլատրված բլոկչեյնները բացառիկ կամ «էքսկլյուզիվ» են, քանի որ դրանց մուտքը վերահսկվում է կենտրոնական մարմնի կողմից:

Ընդհանուր առմամբ, բլոկչեյն տեխնոլոգիաների դիզայնի այնպիսի գործոնները, ինչպիսիք են թույլտվությունը, կոնսենսուսի մեխանիզմները, գաղտնագրության առանձնահատկությունները, մասշտաբայնության լուծումները, փոխգործունակությունը և մատչելիությունը կարող են զգալի ազդեցություն ունենալ դրանց ներառականության կամ բացառիկության վրա: Նշվածը վկայում է, որ թվային ակտիվների բլոկչեյն հիմքը կարող է լինել ընդգրկուն և հասանելի օգտատերերի լայն շրջանակի համար և սահմանափակումներով և/կամ միջանկյալ լուծումներով: Ըստ այդմ, այդ ամենը առաջ է բերում տարբեր իրավակարգավորման մոտեցումներ, որը ևս հարկ է հաշվի առնել ՀՀ-ում ներմուծվող թվային ակտիվների և կրիպտոարժույթների օրենսդրական կարգավորման մեջ:

ՀՀ–ում թվային ակտիվների և կրիպտոարժույթների  օրենսդրական կարգավորումը իր հերթին հիմք կհանդիսանա նրանց հետ կապված գործարքների հարկային խնդիրների կարագավորման համար: Մասնավորապես՝ դրանց առքուվաճառքից, ներդրումային գործարքներից, անմիջապես թվային հարթակից ձեռբերումից (մայնինգից) ստացված եկամուտների գծով առաջացող հարկային պարտավորությունների որոշման համար:

Հարկ է շեշտել, որ իրական հատվածի, ֆինանսական և ՏՏ-ի հատվածների միջև սերտաճման և թվային բիզնես միջավայրի ձևավորման հիմքում կրթական բաղադրիչն է: Հանրությունը արդեն վաղուց գտնվում է թվային դարաշրջանում և օգտվում դրա բարիքներից, մինչդեռ ապագա մասնագետները դրա մասին համարժեք պատկերացում չեն կազմում բուհերի կրթության շրջանակներում: Այդ առումով ՀՀ բուհերում, գրեթե բոլոր մասնագիտությունների  բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրատուրայի շահառուների համար անհրաժեշտ է ներդնել՝ «Բիզնեսի թվայնացում, թվային ռիսկերի կառավարում» դասընթացը, որում համարժեք անդրադարձ կլինի բիզնեսի թվայնացմանը, թվային ռիսկերի կառավարմանը, ներառյալ՝ էլեկտրոնային առևտուր (E-commerce), էլեկտրոնային բիզնես (E-business), ֆինտեխ (Fintech), ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), թվային ակտիվներ (Digital assets), կրիպտոարժույթներ (Cryptocurrency), տոկենոմիկա (Tokenomics) և բիզնեսի թվայնացման այլ առանցքային խնդիրնեին: Դասընթացը տարբեր շահառուների համար պետք է լինի տարբեր ընդգրկմամբ և խորությամբ: Ի դեպ, հեղինակի մշակմամբ նման դասընթաց ներդրվել է ԵՊՀ-ի Տնտսագիտության և կառավարման ֆակուլտետում: Այդ տիպի դասընթացները պետք է կառուցվեն «հիմնարար հետազոտություն՝ ոգեշնչված օգտագործմամբ» մոտեցման վրա (Use-inspired basic research or UIBR): Այն նշանակում է, որ բացի գիտելիքի ստացումից ուսուցումը պետք է զուգորդվի նաև գիտելիքի կառուցումով, ըստ այդմ, ունկընդիրները պետք է ուղղորդվեն գործնական խնդիրների յուրացամանը, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտները նաև իրենց ոլորտներում թվայնացման համապատասխան հետազոտությունների իրականացմանը:

ԱՐԱ ՔԱՌՅԱՆ  տ.գ.թ., «Լոգիկա գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ և ԱՈՒԱՀ-ի դոցենտ

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արփենիկ
Շատ արդիական և հետաքրքիր հոդված է, հատկապես օրենսդրական կարգավորման և կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտության շեշտադրումների առումով

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասինՄենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
ՀՀ նախագահն ստորագրել է ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերովՊատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներըՀայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.07.2025
RUB4.90-0.03
USD384.140.23
EUR449.250.34
GBP518.09-1.15
CAD280.990.62
JPY26.09-0.06
CNY53.600.04
CHF482.41-0.07