Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները:
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր:
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից, ինչպես նաև հասկանալու Բանկի մրցունակությունն այս ոլորտում, անելիքները և սպասումները: Այս անգամ ևս ներկայացնելու ենք կարիերայի զարգացման հնարավորությունները, որպես գործատու կիսվելու ենք նոր արժեքներով ու այն մշակույթով, որը միավորում է Բանկի աշխատակիցներին, մոտիվացնում ստեղծել նորն ու նպաստել ոլորտի զարգացմանը,-ասել է Կոնվերս Բանկի Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման դեպարտամենտի տնօրեն Շուշան Առաքելյանը:
Կոնվերս Բանկի մրցակցային առավելություններից կարևորվել է գործող խրախուսման լայն գործիքակազմը, այդ թվում՝ աջակցությունը աշխատակիցների վերապատրաստմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատանքային ներուժի իրացման հավասար պայմանների ապահովումը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |