Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր:
Կառավարության հաղորդագրության համաձայն, փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: Այս միջոցառումները կբարելավեն ներքին պարտքի շուկայի մասնակիցների կազմն ու կառուցվածքը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճն ամրագրված է որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի կոնսոլիդացիա, շուկային առաջարկել նոր գործիքներ՝ ընդլայնելով ներդրողների շրջանակը, ինչպես նաև փոխանակման աճուրդների կազմակերպման միջոցով լրացուցիչ գործիքակազմ ապահովել վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու զուտ միջոցների տեսակարար կշռի ավելացումն արտաքին փոխառու զուտ միջոցների նկատմամբ միտված է նվազեցնել փոխարժեքի ռիսկը, ինչպես նաև հիմքեր ստեղծել ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա խորացման համար:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |