Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվա խորացող բարեկամական հարաբերությունները, որն ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկու երկրների նախարարները ներկայացրել են իրենց երկրի էներգետիկ համակարգը։
Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսը ներկայացրել է ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ինքնաբավ էներգետիկ համակարգին անցնելու, ինչպես նաև էներգիայի կուտակիչ կայանների տեղադրման և գործարկման ոլորտում լիտվական փորձը։
Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, արևային և քամու էներգիայի օգտագործման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական, փորձագիտական մակարդակում համագործակցել՝ լիտվական լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |