Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:
Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
KfW զարգացման բանկը Հայաստանում գործում է 1998 թվականից և այսօր հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն: Հայաստանի տնտեսության մեջ KfW-ի ներդրումների կուտակային չափը անցած տարիներին կազմել է շուրջ 1.1 մլրդ եվրո: Գերմանիայի դաշնային կառավարության անունից այն աջակցում է նախագծերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են. կայուն տնտեսական զարգացում, ուսուցում և զբաղվածություն, կլիմա և Էներգետիկա, արդար անցում, կայուն քաղաքային զարգացում, բնական ռեսուրսների պաշտպանություն:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |