Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու բարեկամական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին զարգանում են կանոնավոր կերպով:
Զրուցակիցները կարեւորել են միջկուսակցական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ տարբեր՝ առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացումն ու սերտացումը:
Երկուստեք կարեւորվել են փոխայցերն ու շփումները միջկուսակցական մակարդակում:
«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական եւ ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես համոզված եմ, որ մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ եւ կարող ենք շատ ավելիին հավակնել եւ շատ ավելի մեծ արդյունքներ գրանցել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երկխոսության եւ մշակութային համագործակցության ոլորտում»,- մասնավորապես ասել է Հայկ Կոնջորյանը:
Խմբակցության ղեկավարը չինացի հյուրերին ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար:
Հանդիպման ավարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարեւորել բազմակողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթություններում
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |