Հայաստանը վերանայում է ոսկերչության ոլորտի հարկումը
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:

Հայաստանն առողջապահության ոլորտը վերածում է ինդուստրիայի
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է առողջապահության ոլորտը վերածել ինդուստրիայի․ մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ մեկնաբանելով համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը:

Փաշինյանը հայտարարել է Հայաստանում «հարկային տեռորի ավարտի» մասին
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 19-ի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դժգոհել է, որ արդեն վաղուց իրեն են հասնում "ազդակներ" այն մասին, որ բիզնեսն իշխանությանը մեղադրում է "հարկային տեռորի" համար:

ՊԵԿ-ը խոստանում է այսուհետեւ այդքան խիստ չլինել ենթադրյալ հարկային իրավախախտի նկատմամբ
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։

Ռուսաստանի դեսպանության խորհրդական․ "Ռոսատոմն" ապահովում է Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը որակի ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո."Ռոսատոմ" ատոմային էներգիայի պետական կորպորացիան երաշխավորում է Մեծամորի հայկական ատոմակայանի (ԱԷԿ) աշխատանքը  որակի բոլոր բարձրագույն չափորոշիչների պահպանմամբ, ինչը թույլ է տալիս նրան հանդես գալ կայունացուցիչի և հզոր էներգետիկ հենարանի դերում Հայաստանի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում "BRICS+ երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում" թեմայով մամլո ասուլիսում:

Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին լուրերից հետո Brent նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 119 դոլարից բարձր
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. Բրենտ նավթի գինը հինգշաբթի օրվա առևտրի ժամանակ բարձրացել է մեկ բարելի համար 119 դոլարից բարձր՝ Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի շարունակական հարձակումների մասին հաղորդագրությունների պատճառով։

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների պետական գնումներին հասանելիություն ապահովելու համար: Այդ մասին ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Հայաստանում ամփոփել են UNIDO-ի «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում»  ծրագրի արդյունքները
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի փակման միջոցառմանը:

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մարտի 19-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանում աշխատանք է տարվում չափագիտության համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ. էկոնոմիկայի նախարարություն
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նախօրեին մասնակցել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի փակման միջոցառմանը:

Microsoft-ը քննարկում է OpenAI-ի և Amazon-ի դեմ դատական ​​​​հայց ներկայացնելու հնարավորությունը
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Microsoft Corp.-ը քննարկում է Amazon.com Inc.-ի և OpenAI-ի դեմ դատական ​​հայց ներկայացնելու հնարավորությունը նրանց 50 միլիարդ դոլարի գործարքի վերաբերյալ, հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Հրատարակության աղբյուրների համաձայն, Microsoft-ը կարծում է, որ գործարքը կարող է խախտել ChatGPT-ի մշակող OpenAI-ի հետ կնքված իր բացառիկ ամպային գործընկերության պայմանագրի պայմանները։

 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.

ԱՄՆ-ում բենզինի գինը գերազանցել է 3.75 դոլարը՝ 2023 թվականից ի վեր առաջին անգամ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Համաշխարհային վառելիքի շուկաները շարունակում են բախվել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած մատակարարման խափանումների։ Gasbuddy գնագոյացման հարթակի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 3.75 դոլարը մեկ գալոնի համար (մոտ 3.78 լիտր)։

Հայաստանն ապագա ԱԷԿ-ի մոդելը կընտրի 2026 թվին կամ 2027 թվի սկզբին․ ՏԿԵՆ ղեկավար
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.Մի քանի օրից կմեկնարկի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը: Այդ մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Դավիթ Խուդաթյան. Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան շարունակվում է
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Ներկայումս Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Իրան։ Այդ մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական և սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը և համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։

2025 թվականին Հայաստանում կառուցվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանում պետական գանձարանի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, վերանորոգվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ։ Տեղեկությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդաթյանը՝ մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հայաստանում ձեռնամուխ են եղել ֆիկտիվ սնանկությունների խնդրի լուծմանը
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանում հերթական փորձն է արվում լուծելու սնանկության հետ կապված հարցերը։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Սնանկության մասին օրենսգրքին եւ հարակից օրենքների մեծ փաթեթին:

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։

Red Wings  ավիաընկերությունը մտադիր է գործարկել նոր չվերթ՝ Օրենբուրգ-Երևան ուղղությամբ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  Ռուսական Red Wings ավիաընկերությունը մտադիր է գործարկել նոր չվերթ՝ Օրենբուրգ-Երևան ուղղությամբ: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում։

Արտ. փոխարժեքները
26.10.2026
RUB4.47-0.01
USD360.88-0.26
EUR404.11-0.22
GBP481.77-1.22
CAD257.44-0.43
JPY22.94-0.09
CNY54.12-0.02
CHF437.11-1.33