Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի տնտեսության մեջ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 2026թ. առաջին կիսամյակում աճել է 3 անգամ (տարեկան կտրվածքով) ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 395 մլն դոլար (145.2 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ) աճել է գրեթե 30 անգամ ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 309 մլն դոլար (113.5 մլրդ դրամ)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ միասին, անցկացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Ակբա բանկի նոր գլխավոր գրասենյակի բացման արարողությանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին ներկայացրել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և զարգացման վարչության (FDA) միջև հաստատված համագործակցության արդյունքները։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ին: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստում հաստատել է խորհրդարանական հանձնաժողովներում նախնական քննարկումների ժամանակացույցը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում տեղի է ունեցել մասնագիտացված սեմինար Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար, որը նվիրված էր պարարտանյութերի օգտագործման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանում գործազրկության մակարդակը 2026 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 13.7%-ից մինչև 13%, սակայն տարեկան կտրվածքով այն աճել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի 12.3%-ից: Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. "Ռոսատոմը" պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանում նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրագործման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում (Ռոսատոմի ձեռնարկություն):
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 4.3% գնաճ (մեկ տարի առաջվա 3.7% գնաճի դիմաց), որը պայմանավորված է, հիմնականում, սննդամթերքի թանկացմամբ:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Երևանում՝ Տերյան 66 հասցեում, Արդշինբանկը բացել է նոր STATUS կենտրոնը։ Այս կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց բանկի STATUS ծառայությունը, որը պրեմիում դասի անհատական բանկային և ֆինանսական ծառայությունների փաթեթ է և մեկ համակարգում միավորում է հաճախորդի ամենօրյա բանկային գործառնությունները, կապիտալի կառավարումը և կենսակերպին ուղղված համալիր առաջարկներ։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է մինչև տարեկան 7,3% (2025թ. նույն ժամանակահատվածի 7,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, կարողանալով անկումից դուրս գալ աճի, վերականգնվել է տնտեսական աճի դրայվերներից մեկի դիրքում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, ընդ որում, արտաքին առևտուրը երկնիշ անկումից հասել է աճի, որն ապահովվում է, հիմնականում, ներմուծման դինամիկայի աճով և, մասամբ, արտահանման անկման դանդաղմամբ։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆոՀայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարների տեղակալներ Գևորգ Մանտաշյանն ու Տաթև Ասլանյանն ընդունել են պատվիրակությանը՝ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցչության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորությամբ։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է BOLD Business 2031 LinkedIn Local Yerevan-ի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին գործարար միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետական-մասնավոր հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան գործարար միջավայր ձևավորելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Թբիլիսին TRIPP երթուղին չի դիտարկում որպես Վրաստանով անցնող տրանսպորտային ուղիների մրցակից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
|
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։ Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։
|
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ արհեստական բանականության ոլորտի հայտնի ձեռնարկատերերից և ռահվիրաներից մեկի՝ Դավիթ Յանի վարպետության դասը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած «Freedom 250: Shared Values, Shared Opportunities» բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառումը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին և հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը:
|