Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի է ունեցել գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։ |
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
Արմինֆո. Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։ Զեղծարարներն ակտիվորեն օգտագործում են կիբերշորթման մանրակրկիտ ծրագիր, որի միջոցով ձեր սմարթֆոնը հեռավար արգելափակում են «աշխատանքային ծրագիրը կարգավորելու» պատրվակով և, ամբողջական վերահսկողություն ստանալով ձեր տվյալներին, ապաարգելափակման համար պահանջում են կատարել վճարում։ |
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
Արմինֆո. «ԱրարատԲանկ» ԲԲԸ բաժնետերերը տարեկան ընդհանուր ժողովում որոշել են 2025 թվականին ստացված 11.7 միլիարդ դրամ ($30.7 մլն) զուտ շահույթից 4 միլիարդ դրամը ($10.5 մլն) ուղղել դիվիդենդների վճարմանը: Մնացած 7.7 միլիարդ դրամը ($20.2 մլն) մնում է բանկի տնօրինության տակ և կուղղվի դրա զարգացմանը: Այս որոշումն ընդունվել է հունիսի 24-ին կայացած ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, համաձայն որի՝ դիվիդենդների վճարումը սկսվում է հունիսի 29-ին: |
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
Արմինֆո.«ԱՄԻՕ Բանկը» մեկնարկել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով անվանական, չփոխարկելի, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը։ Այս մասին նշվում է բանկի հաղորդագրության մեջ, որտեղ նաև հստակեցվում է, որ տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել օգոստոսի 31-ին, ինչից հետո դրանք ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում։ |
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանը բախվել է ռուսական շուկայից արտահանման ուժեղացված կախվածության հետևանքներին. Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները հարվածի տակ են դրել շուրջ 594 մլն դոլարի կամ ՀՆԱ-ի 2,4%-ի չափով տեղական արտադրության ապրանքներ՝ բացահայտելով երկրի տնտեսական մոդելի խոցելիությունը։ Այս մասին tvyal.com-ի իր հոդվածում գրում է հայտնի տնտեսագետ Աղասի Թավադյանը։ |
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,
|
Շաբաթ, 27 Հունիսի 2026,
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները սկսել են կրճատվել: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 22,6% անկումից հասել է 78,6% աճի, իսկ ռուբլով գործարքների թրենդը շրջվել է հակառակ ուղղությամբ՝ 76,3% աճից դեպի 22,2% անկում։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ տարբերությամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ գերակշռում էին ռուբլով գործարքները՝ 1,3 անգամ առավելությամբ։ |
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ՝ պետական գնումների շուկաներում ընկերությունների մասնակցությունը դյուրացնելու նպատակով: Այդ մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ |
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
Արմինֆո. Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: |
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
Արմինֆո. Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։ |
Ուրբաթ, 26 Հունիսի 2026,
|