Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

Արդշինբանկը Asian Banking & Finance ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:

Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2022 թվականին աճել է 6.8%-ով
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.2022 թվականին Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է տարեկան 6,8 տոկոսով՝  փոքր-ինչ գերազանցելով 519 հազար տոննան։ Մաքսային արժեքը բարձրացել է 54,3 տոկոսով՝ մինչեւ 574,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։

2018 թվականից սկսած կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Բրազիլիան Հայաստան շաքարի գլխավոր մատակարարն է
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանը 2022 թվականի արդյունքներով 6,7 անգամ ավելացրել է շաքարի արտահանումը՝ մինչև 1,310 հազար տոննա, մաքսային արժեքի 8,5 անգամ աճի դեպքում՝ մինչև 1,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր ավիաչվերթների իրականացմանը. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. "Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր ավիաչվերթների իրականացմանը", - օգոստոսի 17-ին Սյունիքի մարզպետարանում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: Նշենք, որ Փաշինյանը Երևանից ինքնաթիռով մեկնել է Կապան ՝ փորձարկելով նոր ավիաերթուղին։

ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

ՀԾԿՀ ղեկավար. Ջրամատակարարման համակարգը մաշված է
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Եկեք ընդունենք, որ մեր ջրամատակարարման համակարգը մաշված է և մեծ ծավալի ներդրումներ է պահանջում։ Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով մայրաքաղաքում ջրամատակարարման հաճախակի ընդհատումների վերաբերյալ հարցին։

Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման ACT2WIN արշավը հաճախորդների համար: Մրցույթի պայմանները պարզ են, ինչի շնորհիվ դրան կարող է մասնակցել և հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել Բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

CaseKey 2023 նախաձեռնությունն ամփոփել է մրցույթի արդյունքները․հաղթող է ճանաչվել LogX  թիմը ՝ առաջարկելով Team Telecom Armenia-ի ռազմավարական զարգացման լավագույն լուծումները
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո.CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրել են Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։

Օգոստոսի 17-26-ը «Վերին Լարս» անցակետը կաշխատի սահմանափակ ռեժիմով
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Ռուս-վրացական սահմանի "Վերին Լարս" անցակետը օգոստոսի 17-26-ը կաշխատի սահմանափակ ռեժիմով, նախազգուշացրել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը:

Հայաստանի համար ցորենի և ալյուրի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանը 2022 թվականին ներմուծել է 364,7 հազար տոննա ցորեն, ինչը 34,4%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, ընդ որում, մաքսային արժեքն աճել է 64% - ով ՝ մինչև 102,3 մլն դոլար: Իսկ ցորենի ալյուրի ներմուծումը 2022 թվականին աճել է 50,6% - ով ՝ մինչև 31,5 հազար տոննա՝ մաքսային արժեքի 85,3% աճի դեպքում ՝ մինչև 11,2 մլն դոլար: Հայաստանի համար ավանդաբար ցորենի և ալյուրի հիմնական ներկրողը ՌԴ-ն է, համապատասխանաբար, 99,9% և 99,2%: Այդ մասին են վկայում մաքսային տվյալները։

Մհեր Գրիգորյանը և Մեհդի Սոբհանին քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային հարցեր
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:

2022 թվականին Հայաստանը 254 հազար ավտոմեքենա է արտահանել ՌԴ
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Հայաստանն էապես ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը՝ 2021 թվականի 354-ից մինչեւ 254,351 հազար՝  2022 թվականին։ Մաքսային արժեքն ավելացել է 30 անգամ՝ մինչեւ 259.1 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։

2022 թվականին Հայաստանից ադամանդների արտահանումն աճել է 4.1 անգամ, իսկ ներմուծումը ՝ 2,8 անգամ
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանը 4,1 անգամ ավելացրել է ադամանդների արտահանումը՝ մինչեւ 2 366,5 հազար կարատ։ Համապատասխանաբար՝  4 անգամ աճել է նաև մաքսային արժեքը՝ մինչեւ 417.7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

2022 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումը
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանը 2,3 անգամ ավելացրել է ոսկու արտահանումը՝ ծավալները հասցնելով մինչեւ 8 871 կգ՝ մաքսային արժեքի 3 անգամ աճով ՝ մինչև 414.2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
27.10.2026
RUB4.480.00
USD360.930.05
EUR402.36-1.75
GBP480.65-1.12
CAD257.530.09
JPY22.89-0.05
CNY54.130.01
CHF435.64-1.47