ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համոզված է, որ ԵԱՏՄ անդամակցությունը չի խանգարում Հայաստանին ապրանքներ արտահանել ԵՄ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է "Ռոսսելխոզնադզորի" Հրապարակումը՝ հասկանալու համար հայկական արտադրանքի անհամապատասխանության աստիճանը ՌԴ-ի կողմից կիրառվող նորմերին: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը ՝ անդրադառնալով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հայտարարությանը ՝ Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների մասին։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.«Ռոսսելխոզնադզոր»-ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ:

Հայաստանում ջրի սակագինը վերանայվել է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 29-ի նիստում վերանայել է հանրապետությունում խմելու ջրի 2024 թվականի սակագինը:

Հայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամի
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում ապօրինի շինությունների համար տուգանքների չափը կարող է բարձրանալ մինչև 3 մլն դրամ։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկը ստանձնել է կայուն միջավայրի ստեղծման և ածխածնային չեզոք տնտեսության անցմանն աջակցելու երկարաժամկետ պարտավորություն: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ նախօրեին Երևանում մեկնարկած "էներգետիկ շաբաթվա" շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Պատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա ազգային շահերին: Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանն այսօր նման է մի մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել երկրի Արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, մեկնաբանելով այն խնդիրները, որոնց հայ արտահանողները հերթական անգամ բախվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Իրավիճակն սպասելի էր, բայց կարող է պատային դառնալ, ինչի առնչությամբ դրա լուծումը հետաձգելը նման է մահվան։

Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում բանկային քարտերի շուկայի կայացման և զարգացման տարիներին առաջին անգամ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով դրանցով անկանխիկ գործարքների ծավալը գերազանցել է կանխիկացման ծավալները:

Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահ
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է "էներգետիկ շաբաթը", որի ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման առաջիկա տարիների հեռանկարները:

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխությունները
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։

Հայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունում  նոյեմբերի 27-ին ստորագրվել են «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» եւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ:

 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Արտ. փոխարժեքները
26.10.2026
RUB4.47-0.01
USD360.88-0.26
EUR404.11-0.22
GBP481.77-1.22
CAD257.44-0.43
JPY22.94-0.09
CNY54.12-0.02
CHF437.11-1.33