"Լույս" հիմնադրամ. Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանափակումների պայմաններում Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

Արմինֆո. "Լույս" հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին։

Moody s-ը բարելավել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը "կայունից" "դրականի"՝ 2026-2027 թթ. ակնկալելով ՀՆԱ-ի 5-5,5%  աճ
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

Արմինֆո. Moody's  վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը "կայունից" "դրականի" ՝ հաստատելով երկարաժամկետ վարկանիշը "Ba3" մակարդակում: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի այսօրվա հաղորդագրության մեջ, այդ որոշումը վարկանիշային գործակալությունը կայացրել է նախօրեին:

Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի գնահատումից հետո սեփականատերը կստանա փոխհատուցում շուկայական արժեքով՝ գումարած 15% հավելավճար
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

Արմինֆո. Մի քանի շաբաթվա ընթացքում կառավարությունը որոշում կկայացնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին: Այդ մասին լրագրողներին ասել է ՀԷՑ-ի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Իրանական գազը ռուսականին այլընտրանք չէ. Դավիթ Խուդաթյան
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

Արմինֆո. Իրանական գազը այլընտրանք չէ ռուսականին։ Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մեկնաբանելով վերջերս ԻԻՀ կատարած այցի շրջանակներում իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Գևորգ Պապոյան. Անհնար է, որ ԱՄԷ-ում, Եվրոպայում և Չինաստանում վաճառվող ապրանքը չվաճառվի Ռուսաստանում
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. «Մենք՝ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ և երկիր, պարզապես մտահոգված ենք միության ապագայով, քանի որ ցանկանում ենք, որ ԵԱՏՄ-ն գոյություն ունենա և արդյունավետ գործի, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի նման», - հուլիսի 29-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարար. Հայաստանը աջակցում է Թեհրանի առաջարկին՝ ավելացնել Իրանից գազի արտահանումը
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանը աջակցում է Թեհրանի առաջարկին՝ Իրանից գազի արտահանումը մեծացնելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Այս աշնանը Երևանում կկայանա հայ-բրիտանական առաջին գործարար համաժողովը
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Առաջիկա աշնանը Երևանում առաջին անգամ տեղի կունենա հայ-բրիտանական գործարար համաժողով 2026 (Armenia-UK Business Forum 2026): Այդ մասին հաղորդում է Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA): 

Մխիթար Հայրապետյան․ Firebird-ի նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։ Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ 

Հայաստանը հավակնում է հաղթանակի 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards միջազգային մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանը 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards մրցանակաբաշխության եզրափակիչ հավակնորդների թվում է՝ միանգամից երկու անվանակարգում։

Արման Բարսեղյան. Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով, ինչը կանդրադառնա նաև տնտեսության զարգացման վրա։ Նման կանխատեսում է հնչեցրել Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: 

Տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերի  նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագծի հանրային լսումը
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Արման Բարսեղյան․ Ամերիաբանկում վարկավորման տեմպերը գերազանցել են ծրագրային ցուցանիշները
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո.Վերջին 5 տարիների ընթացքում Ամերիաբանկի վարկային պորտֆելն աճում է  տարեկան, միջին հաշվով, 30% - ով, ինչը, հիմնականում, պայմանավորված է հիփոթեքային վարկերի աճով, որոնց պորտֆելը հասել է 400 մլրդ դրամի:

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո.Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։ 

Օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողություն կսկսի սննդի առաքման ոլորտում
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) լայնածավալ վերահսկողություն է սկսելու սննդի առաքման ոլորտում: 

Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Ամերիաբանկի մանրածախ բանքինգի զարգացման ռազմավարությունը հիմնված է 3 հենասյուների վրա․ հաճախորդների բազայի ընդլայնում, բարձրակարգ սպասարկում և հաճախորդների համար թվային էկո-համակարգի ստեղծում: Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին նշել է Ամերիաբանկի մանրածախ բանքինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Մեսրոպ Առաքելյան. Փաշինյանի կարճատես քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի 15-ամյա անկմանը
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատես քաղաքականությունը մոտ ապագայում միայն կվատթարացնի երկրի գյուղատնտեսական խնդիրները։ Այս կարծիքը իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր կյանքի համար» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

ՀՀ-ում բացահայտվել է վառելիքի ոլորտում խոշոր չափերի հարկերից խուսափելու ևս մեկ դեպք. Պետական եկամուտների կոմիտե
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում բացահայտվել է վառելիքի ոլորտի տնտեսվարող սուբյեկտի կողմից խոշոր չափերի հարկերից խուսափելու ևս մեկ դեպք։

Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով և առաջին եռյակում է երկրի խոշորագույն հարկատուների շարքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2026 թվականի առաջին կիսամյակի հրապարակած ցուցանիշներով:

Մինչ մյուս երկրները մշակում են իրենց սեփական տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի իշխանությունները զբաղված են բիզնեսները «ճնշելով»
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. Մինչ մյուս երկրները մշակում են իրենց սեփական տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի իշխանությունները զբաղված են բիզնեսը «ճնշելով»: Այս մասին գրել է «Ուժեղ  Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է Բելառուսից հայկական ծագում ունեցող ծաղիկների ներմուծումը
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. 2026 թվականի հուլիսի 23-ին, Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հսկողության ներքո, Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ծագում ունեցող թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ: Այս միջոցառումը ձեռնարկվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94