Ռուսաստանը խնդրել է կասեցնել հայ արտադրողի արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ռոսսելխոզնադզորը խնդրել է Հայաստանին կասեցնել Ռուսաստան ուղարկվող Modus Granum արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը, որը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Սահմանափակումը առաջարկվում է ուժի մեջ մնալ մինչև ռուսական գործակալության մասնագետների կողմից ընկերության ստուգումը, հաղորդում է «Ագրոէքսպերտ»-ը:

Հայաստանի ՌԱԿ նախագահն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի ներքո գործող Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի (College of Defence Management) պատվիրակությանը՝ քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհանի գլխավորությամբ։

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։

Հայաստանն ու ՌԴ-ը երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ են ստեղծում. վարչապետի որոշումը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի վարչապետը ստորագրել է որոշում "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Հայաստան - ՌԴ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 15-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին։Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։

ԱՄՀ-ը բարելավել է 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3% - ից մինչեւ 5,5%՝  ակնկալելով թիրախի նշաձողն էլ ավելի գերազանցող գնաճ՝ մինչեւ 4,6%
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում:

Կառավարությունը լրացուցիչ 2.071 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Կառավարության հոկտեբմերի 15-ի նստում ընդունված որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,070,670.9 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Վարչապետը՝ երկաթուղու մասին․ Խնդրի լուծման ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել է հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում։

Պետությունը գիտական ոլորտի զարգացման համար կհատկացնի լրացուցիչ 2.035 միլիարդ դրամ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Պետությունը գիտական ոլորտի զարգացման համար կհատկացնի լրացուցիչ 2.035 միլիարդ դրամ, որը կօգտագործվի գիտական սարքավորումների ձեռքբերման և դրամաշնորհային հետազոտությունների իրականացման համար:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին օրենքի նախագիծը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի կառավարությունը գերակա հանրային շահ է ճանաչել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100% բաժնետոմսերի նկատմամբ։

9 ամսում Հայաստան է այցելել ավելի քան 1.7 մլն զբոսաշրջիկ
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1.757 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,3% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Փորձագետ․ Թուրքիան աստիճանաբար ուժեղացնում է իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում ՝ ավելի ու ավելի նկատելի հատվելով Ռուսաստանի և Իրանի շահերի հետ
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Թուրքիան աստիճանաբար ուժեղացնում է իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում ՝ ավելի ու ավելի նկատելի հատվելով Ռուսաստանի և Իրանի շահերի հետ, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԻԿՍԱ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանը։

Բելոզյորով․ ՌԵՈՒ-ն մտադիր է անհողդողդ կերպով հավատարիմ մնալ Հայաստանի երկաթուղիների շուրջ կոնցեսիոն պայմանագրի պայմաններին
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի իրականացումը եղել է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման գլխավոր թեման: Բելոզյորովը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այց է կատարել Երևան:

Վարչապետը ՌԵՈՒ-ի ղեկավարի հետ քննարկել է միջազգային տրանսպորտային միջանցքներում հայկական երկաթուղիների ինտեգրման հարցերը
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի ՊԵԿ-ը և ՍԾՏՀ երկրները քննարկել են թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցները
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում, առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով։

ՀՀ ֆինանսների նախարարը Բանգկոկում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ քննարկել է երկրի տնտեսական հեռանկարները
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Բանգկոկում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի 2026 թվականի տարեկան ժողովների շրջանակում, հոկտեմբերի 13-ին հանդիպումներ է ունեցել միջազգային վարկանիշային գործակալության, զարգացման և ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել տարածաշրջանային տնտեսական զարգացումներին նվիրված կլոր սեղանին։

Հայաստանում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ նվազել է մինչև 74,5%
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2026թ. հունվար-սեպտեմբերին նվազել է աննշան ՝ մինչև 74,5% ՝ 2025թ. նույն ժամանակահատվածի 75,2%-ից: Դա դիտվում է գործող պայմանագրերի թվի տարեկան  աճի 8,1%-ից մինչև 10% արագացման, ապահովագրավճարների ծավալի աճի 17,8%-ից  մինչև 17,2% աննկատ դանդաղման   և փոխհատուցումների ծավալի աճի 8,3%-ից մինչև 18,1% նկատելի արագացման ֆոնին:

Էներգետիկայի փորձագետ․ Հայաստանի համար նոր ԱԷԿ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն ամենամշակվածն է
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանում նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն այսօր և առաջիկա հինգ տարիների համար տեխնիկական և տնտեսական առումներով ամենամշակվածն է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում՝ Երևանում անցկացվող «Ատոմը՝ ապագայի էներգիա» կրթական սեմինարի շրջանակում, հայտարարել է էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը։

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94