Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են մոտ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվ-ապրանքագրերի օգտագործման դեպք
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են մոտ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվ-ապրանքագրերի դեպք: Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:

Թավրիզ-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ին
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Թավրիզ-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ին՝ երկու տարի անց: Այս մասին իրանական «Աֆթաբ Նյուզ» հրատարակությանը հայտնել է Արևելյան Ադրբեջանի նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաել Քարամալեկին:

Հայաստանի ագրոհատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ՝ բուսաբուծության արտադրանքի ծավալների զգալի նվազման պատճառով
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2026 թվականի առաջին կիսամյակում հայտնվել է 10,2% երկնիշ անկման մեջ (մեկ տարի առաջվա 7,3% աճի դիմաց)՝ ապահովելով 345.1 մլրդ դրամ ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Մինչև 2030 թվականը Հայաստանի կառավարությունը նախատեսում է կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026-2031 թվականներին կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու ժամանակ, որոնք ավարտվել են ժամկետից երկու շաբաթ շուտ։

Հայաստանի ՏՀՏ արտադրական հատվածը 2026թ. առաջին կիսամյակում մի քանի անգամ աճել է
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2026թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 12,1%-ով (մեկ տարի առաջվա 12,6% աճի դիմաց) ՝ ապահովելով 622.4 մլրդ դրամի հասույթ (1.6 մլրդ դոլար)։

Ծառայությունների ոլորտի աճը կիսամյակի արդյունքներով արագացել է
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի տարեկան աճի տեմպն արագացել է՝ 9,8%-ից մինչեւ 11%՝ ապահովելով 2.1 տրլն. դրամ (5.7 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիս ամսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5,7 տոկոսով ՝ կազմելով 415 մլրդ դրամ (1,1 մլն դոլար)։

Հայաստանի առևտրի հատվածի հասույթը կես տարում կազմել է 8.4 մլրդ դոլար
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում դանդաղել է՝ 3,9%-ից մինչեւ 0,9%՝ կազմելով 3,2 տրլն դրամ (8.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. հունիսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 6,3 տոկոսով ՝ կազմելով 586 մլրդ դրամ (1,6 մլրդ դոլար)։

Բեռնափոխադրումների աճն արագացել է
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 7 897.4 հազար տոննա ՝ տարեկան աճի 1,9%-ից մինչև 4,2% արագացմամբ: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, դա պայմանավորված է երկաթուղային և օդային բեռնափոխադրումների վերընթաց դինամիկայի պահպանմամբ, մայր գազատարով բնական գազի մատակարարումների աճի արագացմամբ:

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճն արագացել է
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է 1,5%-ից մինչեւ 5,7%՝ կազմելով 87.4 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայկական կոնյակի արտադրությունն սկսել է աճել, իսկ օղունը՝ նվազել
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում ավելացել են բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի և վիսկիի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ. առաջին կիսամյակում աճել է 10% - ով
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է՝ 4%-ից մինչեւ 10%՝ կազմելով 5 163.7 մլն կՎտ/ժամ։ Ընդ որում, միայն հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1,6%-ով՝ մինչև 782,8 մլն կՎտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը երկնիշ աճ է գրանցել
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 28,7% աճ է գրանցել (մեկ տարի առաջվա 8% անկումից)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորված է պղնձի, մոլիբդենի խտանյութերի գերիշխող ծավալի աճով և Հայաստանում թողարկվող մետաղական արտադրանքի մնացած տեսակների արտադրության վերընթաց միտման պահպանմամբ, բացառությամբ ֆեռոմոլիբդենի:

Կատարի Al Rawasi Food Company-ն կուսումնասիրի Հայաստանից Կատար թարմ գյուղմթերքի մատակարարման հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Կատարի Al Rawasi Food Company-ն հետաքրքրված է հայկական շուկայով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ը շատ ակտիվ իրականացվել են դոլարային գործարքներ
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ակտիվությունն ուղեկցվել է ռուբլով գործարքների պասիվությամբ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել:

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։

Ծառուկյան․ ռուսական շուկայում հայկական շատ ապրանքներ այժմ փոխարինվում են ադրբեջանականով
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է կալանքի տակ գտնվող "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

Ռուսաստանի Գյուղնախարարությունը նշել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերսկսելու պայմանները
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի՝ Ռուսաստան ներմուծվող արտադրանքի անվտանգության ապահովումը, դրա նկատմամբ պարտադիր պահանջների կատարումը ռուսական շուկա դրա մատակարարումների վերսկսման պայմաններն են, կարծում են Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունում։

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94