Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
Արմինֆո.2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 247.3 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվությունում։
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-հուլիսին արագացել է մինչև տարեկան 7,7% (2025թ. նույն ժամանակահատվածի 7,1% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, կարողանալով անկումից հասնել աճի, վերականգնվել է տնտեսական աճի դրայվերներից մեկի դիրքում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, արտաքին առևտուրը նույնպես անկումից հասել է աճի, որն ապահովվում է, հիմնականում, դեպի աճ ներմուծման դինամիկայի բարելավմամբ և արտահանման անկման մասամբ խիստ դանդաղմամբ։
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
Արմինֆո.2026 թվականի օգոստոսի 25-ին բռնազավթված ադրբեջանական Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը, հետաքրքրված է վրացական «ՏերաԲանկ»-ը ձեռք բերելով: Այս մասին հաղորդում է bm.ge-ն՝ հղում անելով Վրաստանի Ազգային բանկի հայտարարությանը:
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
Արմինֆո. S&P Global Ratings -ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով "BB - /B" մակարդակում ՝ պահպանելով երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը "Դրական": Ընդ որում, S & P Global Ratings-ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2026 թվականին կդանդաղի մինչև 4,9% (2025 թվականի 7,1%-ից), որից հետո 2027 թվականին կարձանագրվի տեմպերի արագացում մինչև 5,1%, իսկ արտահանումը երկնիշ անկումից կհասնի 2,2% աճի 2026 թվականին՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 3,7% ։ Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված է այդ վարկային գործողության հիմնավորումը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
Արմինֆո. 2027 թվականի ընթացքում պետք է լինի վերջնական որոշում այն մասին, թե ինչ ատոմակայան կկառուցվի Հայաստանում և՝ ում արտադրության։ Այդ մասին օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վճարները շարունակում են աճել, մինչդեռ առողջության ապահովագրության վճարները նվազում են:
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո.Հայաստանում պետական պարտքը 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 14.543 միլիարդ դոլար, մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանելով 4.7 հազար դոլարի մակարդակին: Տարեկան կտրվածքով պետական պարտքի աճը դանդաղել է երկնիշ 13%-ից մինչև 5%, ինչը դանդաղեցրել է մեկ շնչի հաշվով պարտքի բեռի աճը մինչև 4.3% (մեկ տարի առաջվա 4.5 հազար դոլարի համեմատ):
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Բուլղարիայի դեսպանատունը Հայաստանում հայտարարում է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին՝ սկսած 2026 թվականի նոյեմբերի 7-ից:
|
Կիրակի, 23 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,
Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2 313 գործարք, ինչը 27,1%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից կատարվածներին բաժին է ընկել 6,9% (գրեթե՝ ինչպես մեկ տարի առաջ՝ 6,8%)։ Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ։ ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են նաև ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Երևանի բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2026թ. առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 9,1%-ով (նախորդ տարվա 0,9%-ի դիմաց)՝ կազմելով միջինը 505.9 հազար դրամ/1 քմ։ Միաժամանակ մարզերում հաշվետու ժամանակահատվածում բնակարանների միջին շուկայական արժեքը զգալիորեն ավելի նկատելի է աճել՝ 18,2%-ով, ինչը գրանցվել էր նաև մեկ տարի առաջ, երբ աճը կազմել էր 14,3%։ Այդ մասին վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆոԱրմինֆո: Օգոստոսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Փափոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող «A&M Rare» (RARE WATER) ՍՊԸ:
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 21 - ին գնվել է 193.7 մլն դոլար՝ 364,93 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել 179.7 մլն դոլար 365,40 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, ինչը նախորդ օրվա (օգոստոսի 20) առքուվաճառքի ծավալները գերազանցում է ավելի քան 4-5 անգամ՝ առքի փոխարժեքի 1,35 կետով աճի և վաճառքի փոխարժեքի 0,5 կետով անկման դեպքում: Ընդ որում, երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի՝ ներառյալ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը տատանվել է 27-42.4 մլն դոլարի, և վաճառքի ծավալը՝ 42.4 - 68.7 մլն դոլարի սահմաններում, իսկ փոխարժեքը երկու դեպքում էլ նվազել է։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,
Արմինֆո. IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։
|