Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ, իսկ դոլարով՝ 13 միլիարդ 900 միլիոն: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 9-ին Երևանում բացվեց ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանմանն ու փոխանցմանը նվիրված սեմինար։ Միջոցառումը կազմակերպել է Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը (ՄՄԱԷԱԱ)՝ «Ռոսատոմի» աջակցությամբ։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրի ոլորտը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին տարեկան աճը 4.2%-ից դանդաղեցրել է մինչև 0.8%՝ հասնելով 3.7 տրիլիոն դրամի (10.1 միլիարդ դոլար)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն հուլիսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 7%-ով՝ հասնելով 614 միլիարդ դրամի (1.7 միլիարդ դոլար)։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 12-ին հայ-իրանական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկկողմ սահմանային հանդիպմանը մասնակցելու համար Իրան կգործուղվի Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. 2027 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը 55 օր ժամկետով կանգնեցվելու է պլանային-նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է խոշոր նավահանգստային-լոգիստիկ ընկերության՝ DP World-ի տնօրենների խորհրդի նախագահ Իսամ Քազիմի հետ։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան». արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով: Հրավիրված հյուրերից մեկը Կասիմ Նուրբեկուլի Մաջենն էր՝ Qazaq Open Source Initiative (QOSI) ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, որը խթանում է բաց կոդով և ամպային մոտեցումները, և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների» ԲԲԸ բաց կոդով լուծումների բաժնի տնօրենը: (NIT), որը Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության ենթակա կազմակերպություն է։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների Երկրի գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և հեռազննման միջպետական խորհրդի 48-րդ նիստին: Թովմասյանին ուղարկելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող է տրվել սեփական հողամասերում առանց լիցենզիայի բարձր ամրության ոչ մետաղական հանքանյութեր արդյունահանելու իրավունք: Այժմ քննարկումներ են ընթանում «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցի ղեկավարների հետ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Դիլիջանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է անցած տարվանից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ՝ ռուսական սահմանափակումների առնչությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը, նշելով, որ Հայաստանն ակտիվորեն օգտագործում է ԵԱՏՄ շրջանակներում առկա մեխանիզմները։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.WizzAir-ն առայժմ չի դիտարկում "Սյունիք" օդանավակայանից չվերթներ իրականացնելու հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է WizzAir ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. WizzAir ավիաընկերությունը նպատակ ունի համալրել իր ավիապարկը Հայաստանում ՝ այս տարվա դեկտեմբերին չորրորդ ինքնաթիռը տեղակայելով "Զվարթնոց" օդանավակայանում: Սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարրաել է Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. «Wizz Air» ավիաընկերությունը 2026 թվականի հոկտեմբերին կընդլայնի Հայաստանից թռիչքների իր երթուղային ցանցը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 70-րդ նստաշրջանին: Խուդաթյանի գործուղման մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը:
|