ԱԺ խոսնակ․ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և մտադիր է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է մասնակցությունը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը։

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հայաստանում ձևավորվում է պետական ակտիվների կառավարման նոր մոդել
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի կողմից՝ ԵԱՏՄ անդամ պետությունների, իսկ մյուս կողմից ՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի լիագումար նիստում վավերացրել է մի կողմից՝ ԵԱՏՄ անդամ պետությունների, մյուս կողմից ՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը:

Հայաստանն ու Իրանը ստորագրել են արձանագրություն պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 1,336 մլն դոլար
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի (TIM) տվյալների՝ Թուրքիայի արտահանում հունվար-օգոստոսին ավելացել է 4% - ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 177,9 մլրդ դոլարից  մինչեւ 185 մլրդ դոլար, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Արարատցեմենտը» պետական կառավարման ներքո աշխատում է առավելագույն հզորությամբ. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գործարանի արտադրության տոննաժը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական կառավարման ներքո անցնելուց հետո «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ռուսական բնական գազի մատակարարումները Հայաստան ժամանակավորապես կդադարեցվեն
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 15-ից 25-ը Հայաստանի ռուսական բնական գազի մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Աշխաբադում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստը. հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Սեպտեմբերի 11-ին Աշխաբադում տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Ամերիաբանկը մասնակցել է 4Future banking 2026 միջազգային խորհրդաժողովին' ներկայացնելով բանկի տեխնոլոգիական լուծումները և հաճախորդների փորձի ոլորտի լուծումները: Միջոցառումը համախմբել էր ֆինանսաբանկային և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին ՝ քննարկելու ֆինանսական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, բանկային ծառայությունների վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությունը և ապագայի ֆինանսական էկոհամակարգերի ձևավորման նոր հնարավորությունները: Միջոցառման առանցքային թեման էր "Ինտեգրված հաճախորդների փորձը. ապագայի էկոհամակարգը":

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 7-11-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ ավելացել
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքները՝ աճել: Դրա հետ մեկտեղ, արդեն երկրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարով գործարքների շաբաթական ծավալը կրճատվել է 13,3%-ով, իսկ ռուբլով գործարքների թրենդը 47% անկումից հասել է 30,2% աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարի նկատմամբ՝ խզումը 1,4 անգամից հասցնելով 2,2 անգամի։

Կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումն առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման համար. փոխնախարար
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին:

Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի գնման համար տնտեսավարող սուբյեկտների կողմից ներգրավվող վարկերի տոկոսադրույքները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի տնտեսավարող սուբյեկտների կողմից խաղողի գնման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները։  Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն և Ուզբեկստանի Մաքսային կոմիտեն համագործակցություն են հաստատել
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության կինոլոգիական կենտրոնը և Ուզբեկստանի մաքսային մարմինների կինոլոգիական ստորաբաժանումը ստորագրել են <Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից մաքսային կոմիտեի միջև կինոլոգիական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին> հուշագիր։

Հայաստանի կառավարությունը 1,09 միլիարդ դրամ կուղղի հանրապետության դպրոցներ տանող ավտոճանապարհների վերանորոգման և կառուցման համար
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 1,09 մլրդ դրամ կհատկացնի հանրապետության դպրոցներ տանող ավտոճանապարհների վերանորոգման և կառուցման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել COP-17-ին մասնակցող 74 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների ծախսերի վճարման համար։
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. COP-17-ին մասնակցելու նպատակով Երևան ժամանող 74 ամենաքիչ զարգացած և փոքր կղզիական զարգացող պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ծախսերը հոգալու համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93,5 մլն դրամ։  Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։

ԵՆԲ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանին ճանապարհային անվտանգության ծրագրի նախապատրաստման գործում
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կաջակցի ճանապարհային երթևեկության անվտանգության և թվայնացման ծրագրի նախապատրաստման հարցում։  ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց ԵՆԲ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համապատասխան համաձայնագրի ստորագրմանը։

Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Իրաքյան Քրդստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանից Իրաք, այդ թվում՝ Իրաքյան Քրդստան արտահանմանը աջակցելու հարցերը Էրբիլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը և Իրաքյան Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սափին Դիզային։

Լեհական «KGHM» հանքարդյունաբերական ընկերությունը շահագրգռված է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է «KGHM» լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94