ԵԱՏՄ-ում զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե որքան ծաղիկ է արտահանվել երկրի կողմից այս տարվա առաջին 10 ամիսներին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: 2026 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է ավելի քան 908 տոննա հայկական ծաղիկ դեպի 30 երկիր: Այս մասին իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հայաստանի դեսպանը ծանոթացավ SIAL Paris 2026 ցուցահանդեսում հայկական ընկերությունների արտադրանքին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը այցելել է SIAL Paris 2026 (Salon International de l'Alimentation) սննդի և սննդարդյունաբերության հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարներ և հանդիպել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հայկական տեսչական մարմինը հերքել է այն տեղեկությունները, որ Լատվիայի իշխանությունները հայկական թեյի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Կանաչ թեյը, որի մեջ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնաբերել է արգելված թունաքիմիկատներ, չինական ծագում ուներ, փաթեթավորված և Ուզբեկստանից Լատվիա ներմուծված։ Այս մասին նշված է Հայաստանի Սննդի անվտանգության տեսչության հայտարարության մեջ։

Լեռնահանքային ոլորտի ընկերությունները պետք է հանրային դառնան. Փաշինյանը կողմ է արտահայտվել նրանց թափանցիկության բարձրացմանն ու հասարակական ընկալման բարելավմանը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հանքարդյունաբերության ներկայացուցիչներն ու կառավարությունը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում կստեղծվի համատեղ հարթակ՝ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները քննարկելու համար։ Կստեղծվի խումբ, որը մասնագիտորեն, ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով երկու տեսանկյունից՝ ինչպես ոլորտի, այնպես էլ կառավարության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum-ի 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցների առջև։

«Տաշիր Կապիտալ»․ ՀԷՑ-ի վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին  Հայաստանի կառավարության որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի  "Տաշիր Կապիտալ" ընկերության տարածած հայտարարության մեջ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշաննակ ղեկավարը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները:

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի աճի տեմպերը  շարունակում է նվազել
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է 15%-ից մինչեւ 9%՝ կազմելով 334.4 մլրդ դրամ կամ 921.8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրես ռենքինգի 30.09.2026 թ. տվյալները։

Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Էկոնոմիկայի նախարար. "Լիդիան Արմենիան" ոսկու ներկայիս գների պայմաններում տարեկան մինչև 130 մլն դոլար կուղղի պետբյուջե՝ հարկերի գծով
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո."Լիդիան Արմենիա"-ն ոսկու ներկայիս գների պայմաններում հարկերի գծով տարեկան մինչև 130 մլն դոլար կուղղի պետական բյուջե: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,՝ նշելով, որ ոսկու արժեքի բարձրացման միտում կա:

Լատվիան արգելել է կանաչ թեյի ներմուծումը՝ հայտնաբերված թունաքիմիկատների պատճառով
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնել է Հայաստանից 57.6 կգ կանաչ թեյի խմբաքանակում ԵՄ-ում արգելված թունաքիմիկատ հայտնաբերելու մասին:

Հայաստանը և Տանզանիան հանդես են եկել առևտրատնտեսական համագործակցության խորացման օգտին
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:

Փոխնախարար․ Հայաստանը սահմանափակ հասանելիություն ունեցող երկրից կարող է վերածվել լոգիստիկ եւ տնտեսական հանգույցի
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ում փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի առջեւ լուրջ հնարավորություններ բացվեցին։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը ։

Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իտալիայի պետական վերահսկողության ներքո գործող զարգացման ֆինանսական հաստատության՝ Cassa Depositi e Prestiti (CDP) ներկայացուցիչ Լուչիա Բոնելիին և Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոյին։

Եթե չլինեն հստակ օրենքներ, որոնք պաշտպանեն ներդրողների իրավունքները, մենք կշարունակենք տեղում դոփել. ԶՊՄԿ ղեկավար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եթե պետության և ընդերքօգտագործողի փոխհարաբերություններում անցում կատարենք ֆինանսական մոտեցումից ինստիտուցիոնալի, ապա, իմ կարծիքով, դա լուրջ առաջընթաց կլինի։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Mining Armenia Forum-ի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Փոխվարչապետ․ Խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը: Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Mining Armenia Forum միջազգային համաժողովի բացմանը:

Հայաստանի հանքարդյունաբերության և ﬔտալուրգիայի ասոցիացիայի նախագահ․ Ստանդարտները, որոնցով աշխատում է «Լիդիան Արմենիան», նվազագույն վտանգ են ստեղծում շրջակա միջավայրի համար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո."Մենք վստահ ենք, որ այն ստանդարտները, որոնցով աշխատում է «Լիդիան Արմենիան», նվազագույն վտանգ են ստեղծում շրջակա միջավայրի համար",- հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանի հանքարդյունաբերության և ﬔտալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար:

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը: Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կխթանի հետագա համագործակցության հստակ ուղղությունները: Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը գործնական արդյունքներում և համատեղ ծրագրերում:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Զրուցակիցները հատուկ արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը՝ վերահաստատելով պատրաստակամությունը կառուցողական գործընկերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակման շարունակման վերաբերյալ:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի խորացմանը: Կողմերը նշել են, որ առկա է զգալի ներուժ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Ընդգծվել է ընդհանուր կարողությունների արձանագրումից հստակ ծրագրերի ու նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, որոնք կապահովեն ապրանքաշրջանառության աճ, գործարար շփումների ակտիվացում և ներդրումային համագործակցության ընդլայնում:

Լիխաչով. "Ռոսատոմը" դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից ՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է "Ռոսատոմի" գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94