Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. «Ռոսատոմ» պետական կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ: Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Հայաստանի «Հանրային ներդրումների կառավարման գնահատման (PIMA) թարմացում և կլիմայական հանրային ներդրումների կառավարման գնահատում (C-PIMA)» տեխնիկական աջակցության զեկույցը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Գիտե՞ք, որ ՏՀԶԿ երկրների 15-ամյա աշակերտների միջինում միայն 11%-ն է դրսևորում ֆինանսական գրագիտության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակին համապատասխան կարողություններ։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հոկտեմբերին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են ԵՄ Խորհրդի «COEST» աշխատանքային խմբի անդամներին։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հոկտեմբերի 2–4-ը Երևանում՝ Ինժեներական քաղաքում, և Վանաձորում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» (Armenia Engineering Week 2026) ամենամյա միջոցառումների շարքը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանը 7 ամսվա արդյունքներով ագրոարտադրանքի արտահանումը կրճատել է 1,9 տոկոսով կամ մոտ 15 մլն դոլարով։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը որպես գլխավոր հովանավոր (Lead Sponsor) կմասնակցի հոկտեմբերի 8-9-ը Վարշավայում կայանալիք Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի առանցքային միջազգային միջոցառումներից մեկին։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորությամբ, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Օգոստոսին եկամուտ ապահովող աշխատատեղերի թիվը կազմել է 830,417: Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Բելառուսը և Հայաստանը գլխավորել են Ռուսաստանում բյուջետային ճանապարհորդությունների համար նախատեսված երկրների ցանկը 2026 թվականի հոկտեմբերին, ըստ OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության, որի տեքստը ձեռք է բերվել TASS-ի կողմից:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվող ռազմավարական գործընկերության համատեքստում էներգետիկ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, և հայկական կողմը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգի և տարածաշրջանի էներգետիկ փոխկապակցվածության զարգացման նկատմամբ։ Այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և բիզնես հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների վարչության տնօրեն Փոլ Հուփերի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Պուրմոհամմադիի հետ։
|
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. 2027 թվականի գարնանը SpaceX Crew-14-ի չորս հոգանոց անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան (ISS)՝ աստղանավորդ Քայլա Բարոնի հրամանատարությամբ:
|
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության հետագա զարգացումը բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով նախարար Դավիթ Թադևոսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հանդիպման արդյունքներին։
|