Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Հայաստանը կվերանայի ներմուծման համար ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկը և կվերացնի որոշակի ապրանքների վրա դրված արգելքը: ՀՀ կառավարությունը փոփոխել է իր նախորդ որոշումը հոկտեմբերի 1-ի նիստում:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Հայաստանում անշարժ գույքի գործակալները պարտավոր են հանձնել քննություն և ստանալ մասնագիտական վկայական (լիցենզիա)՝ միջնորդական գործունեություն օրինական կերպով իրականացնելու համար: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է անշարժ գույքի գործակալների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Այս տարվա օգոստոսին Հայաստանը գրանցեց եկամտաբեր աշխատատեղերի թվի նոր պատմական ռեկորդ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո: ՀՀ կառավարությունը 4.069 միլիարդ դրամ կհատկացնի մի շարք միջպետական ճանապարհների արդիականացման, տեխնիկական զննման և այս խնդիրը լուծելու համար ծառայությունների ձեռքբերման համար: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Գերմանիայից օդային ճանապարհով Հայաստան են ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, սա օդային ճանապարհով Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման առաջին դեպքն է։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2026» (Global Innovation Index, GII) զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանն ունի անհավանական մարդկային կապիտալ, և դա նրա վիթխարի առավելությունն է։ Նման կարծիք է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան՝ երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2026թ. սեպտեմբեր աճել են տարեկան 54%-ով կամ 2.3 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ ավելի քան 6.532 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ է եղել՝ 17.7% - ով կամ 638.7 մլն դոլարով՝ մինչև 4.243 մլրդ դոլար: Միայն օգոստոսին ՄՀՊ-ը աճել են չափավոր՝ 6% - ով (կամ 343.5 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 4.3%-ի (կամ 173.6 մլն դոլարի) դիմաց։ Ս. թ. 8 ամսվա ընթացքում ՄՀՊ-ն աճել են 28,4%-ով (կամ 1.446 մլրդ դոլարով), մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար համեստ աճ ՝ 15,1% - ով (կամ 558 մլն դոլարով): Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարության համար մեծ նշանակություն ունեն խոշոր ներդրումները, և դա մեծ քայլ է դեպի երկարաժամկետ կայունություն։ Էկոնոմիկայի փոխնախարարն այդպես է մեկնաբանել է Հրազդանում NVIDIA ընկերության գրաֆիկական պրոցեսորներով (GPU) արհեստական բանականության գործարանի բացումը՝ Երեւանում ընթացող երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրողը, Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու նոր օդանավերի ձեռքբերման պատվերը։ Այդ մասին ասվում է ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Ներդրումների մասին նոր օրենքը պետք է պարունակի խթանիչ թիրախային նախաձեռնություններ ներդրողների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ Հայաստանում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» խորագրով երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռևս չունի ձևավորված մշակույթ՝ ոչ մասնավոր հաճախորդների, ոչ էլ խոշոր ներդրողների համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Հայաստանում երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» թեմային նվիրված պանելային քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, շնորհանդեսը կայացել է նախօրեին:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հայտնի «Fake Boss» կամ «CEO fraud»։
|