ՏԿԵ նախարարությունում ներկայացրել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագիծը կառավարող ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հայաստանի էներգետիկ ընկերությունների ղեկավարներին ներկայացրել է "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին:

Կոնվերս Լիզինգ. Անի տուֆի պատմություն 
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Անիպեմզայի տուֆը Հայաստանում միշտ աչքի է ընկել իր որակական հատկանիշներով և գունային հարուստ նրբերանգներով: Արդեն տասնամյակներ այդ տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ է զգացվում Ani Tuff-ը: Ընկերության արտադրած երեսպատման սալիկներն այսօր էլ լայնորեն կիրառվում են խոշոր շինարարական նախագծերում:

Գնահատական. ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները աղետալի կլինեն Հայաստանի համար
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու տնտեսական հետևանքները աղետալի կլինեն Հայաստանի համար՝ կորուստները կկազմեն մինչև ՀՆԱ-ի 40%-ը: Սա է վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության ուսումնասիրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

National Geographic-ը Հայաստանը ճանաչել է աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության՝ Հայաստանը ներկայացված է National Geographic-ի հեղինակավոր «Աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունները 2027» հոդվածում:

Ավստրիայից Հայաստան է բերվել ֆլեքվի ցեղատեսակի 64 գլուխ խոշոր եղջերավոր անասուն
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայ-ավստրիական համագործակցության շրջանակում Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում։

Միրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ անդամության մասին զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի այն մանրամասն ուսումնասիրելուց հետո 
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Երեւանը Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետեւանքների մասին զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի այն մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այդ մասին հոկտեմբերի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝  ի պատասխան այդ զեկույցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն արտահայտելու խնդրանքի։

Հայաստանը կմասնակցի պաշտպանության և անվտանգության IDEX 2027 միջազգային ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանը կմասնակցի 2027 թվականի հունվարի 25-29-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք պաշտպանության և անվտանգության IDEX 2027 միջազգային ցուցահանդեսին։

Դավիթ Ղազինյան․ Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի դիմաց առաջարկել է 400 հազար դոլար՝ դրա մինչեւ 1 մլրդ դոլար արժեքի դեպքում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀԷՑ) դիմաց առաջարկել է 400 հազար դոլար, մինչդեռ,  դրա արժեքը կազմում է 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու բացասական ազդեցությունը մեծ չի լինի
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ է կատարել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն հաջորդող հետևանքների վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Կոպիրկինը ծանոթացել է Լոռիում ԵԱԶԲ-ի աջակցությամբ կառուցված ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում կառուցված "Երեմյան Փրոջեքթս" ընկերության ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագիր է պատրաստում Կարգո-փոխադրումներին աջակցելու համար
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է պետական աջակցության նոր ծրագրի մասին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա պատմել է, որ աջակցությունն այս անգամ կվերաբերի Կարգո փոխադրումներին։

Պապոյան. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն ԱՄԷ ուղղությամբ հասել է 130 մլն դոլարի՝ 30% աճով 
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին" համաձայնագրի վավերացմանը:

ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։

Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է առաջնահերթ նախագծերի ֆինանսավորումը
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Կոնստանին Սոկոլով. Թեղուտը ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ձեռք բերման հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող հանքային ռեսուրսներին ամերիկյան մատակարարման շղթաների հասանելիության ապահովումն էր:  Ադս մասին, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հայտարարել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցում։

ՌԴ կառավարությունում ներկայացրել են զեկույց ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքների մասին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված որոշումը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ իրավասությունների լիարժեք իրացման հնարավորությունը: Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին" զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Էկոնոմիկայի նախարարություն․ Հայաստանի բանկերի վարկային GAP-ը երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3 %
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Վարկային խզումը (GAP) երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3%, ինչը վկայում է եկամուտների աճի նկատմամբ պարտքային բեռի աճի տեմպերի որոշ չափով գերազանցման մասին։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ վերջին տարիներին սպառողական վարկերի պորտֆելի տարեկան աճը կազմել է, միջին հաշվով,  30%։

Արտ. փոխարժեքները
22.10.2026
RUB4.450.04
USD361.33-0.07
EUR405.23-0.69
GBP483.35-0.60
CAD257.520.11
JPY23.040.17
CNY54.150.02
CHF440.111.94