
Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։
Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։
Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները և հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, և դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։
Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը։
Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաև Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը ևս հավասար է ՀՀ վարկանիշին։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

